Լրահոս

01.12.2009 12:24


Ս. Գիմիշյան «Լևոն Տեր–Պետրոսյանին պատասխանելը մի մեծ հերոսություն չի»

Ս. Գիմիշյան «Լևոն Տեր–Պետրոսյանին պատասխանելը մի մեծ հերոսություն չի»

Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ նոյեմբերի 11-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը գնահատեցին որպես կոչ Սերժ Սարգսյանին՝ դեմքով շրջվելու դեպի ժողովուրդը։ «Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ» կուսակցության  նախագահ  Սոս Գիմիշյանը, անդրադառնալով ՀՀԿ 12–րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին, ասել է, որ դրանում դեմքով դեպի ժողովուրդը շրջվելու տարրեր չի տեսնում։

-Դեմքով դեպի ժողովուրդը շրջվելու համար ընդամենը պետք է մեկ բան անել. ազնվորեն գնահատել այն, ինչ տեղի է ունեցել երկու տարվա ընթացքում, տալ դրանց քաղաքական գնահատական,  հայտարարել, որ պատրաստ է դրանց իրավական պատասխանները նույնպես գտնել։ Նրա ելույթում ես այդ տարրերը չեմ տեսնում,-«7օր»-ի հետ զրույցում ասել է  Սոս Գիմիշյանը։

Որոշ վերլուծաբաններ էլ Ս. Սարգսյանի ելույթը գնահատեցին որպես պատասխան Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին։

-Ո՞նց կարող են նրանք պատասխանել,-նշել է Ս. Գիմիշյանն ու ավելացրել,-նախ պետք է այդքան մտածել կարողանան, նախ պետք է այս ժողովրդին, այս երկիրը սիրեն։ Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանելը մի մեծ հերոսություն չէ։ Պատասխանը պետք է տալ սեփական ժողովրդին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը