Ա. Ղուկասյանը դրական է գնահատում Օսկանյանի կուսակցական հայտը
Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հայտարարությունն այդ լայն արձագանք է գտել: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի հետ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությանը:
-Ես շատ հավանական էի համարում, որ նման հայտարարություն մենք կլսեինք այս ժամկետներում: Գնահատել հայ ժողովրդի համար այս երևույթը բացասական, թե՞ դրական է, ես ավելի շատ դրականն եմ տեսնում, քանի որ հին կուսակցությունները, որոնք կան մինչև օրս, ավելի ցածր վստահության ռեյտինգ ունեն, իսկ նոր կուսակցությունների ստեղծման հետ կապված՝ հանրությունը որոշակի սպասումներ է փորձում կապել: Ինչ-որ տեղ դա կարող է դիտվել որպես դրական միտում:
-Դուք տեսնու՞մ եք համագործակցության հնարավորություն Վարդան Օսկանյանի կուսակցության հետ:
-Եթե Օսկանյանը, ինչպես և մյուսները, համամիտ լինեն, որ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները, ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելը և այդ ընտրությունների ընթացքը ապահովելը ընդունելի պլատֆորմ է, և եթե ինքը պատրաստ է այդ պլատֆորմին միանալ, իհարկե, անձամբ ես դրան դեմ չեմ լինի: Մենք հանդես ենք գալիս բոլոր կուսակցությունների միավորման ծրագրով՝ բացառությամբ նրանց, ում վերաբերյալ հանրությունն ունի մեծ անվստահություն, որոնք հատուկ շեղելու նպատակով ստեղծված միավորումներ են: Հանրության բոլոր ընդդիմադիր ուժերի ներգրավումը՝ երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու ծրագրի շուրջ, մեր ծրագրային խնդիրներից մեկն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Vesti.am»-ում