Համակարգի պահպանման գերխնդիրը և Մուբարաքի շախմատի վերջին պարտիան
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավորների հեռացումը պետական կառավարման համակարգից' իշխող Ազգային-ժողովրդավարական կուսակցության ղեկավարության հրաժարականները, Մուբարաքի «շախմատի վերջին պարտիայի» քայլերից են: Դրանց սկիզբը, կարելի է ասել, դրվեց դեռևս փետրվարի 4-ին ABC News-ի հետ Մուբարաքի հարցազրույցով, երբ Մուբարաքը հավաստիացրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել իշխանությունը փոխանցելու իր որդուն' Գամալին:
Եգիպտոսում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ակնհայտ է, որ «թագավորը մերկ է», և ով հասնում, ասում է, որ «թագավորը մերկ է»: Ով շատ ասի և լավ ասի, նրա քաղաքական դիվիդենտները կշատանան:
Այսինքն' ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել 1981-ից Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջի մասով. նա հիվանդ է ու ծեր (82-ամյա) և իշխանությունը շարունակելու նրա հնարավորությունն ուղղակի նվազագույն է:
Եվ հանկարծ ոմանք սկսեցին օգտագործել գոյություն չունեցող հիմնախնդիրը' դարձնելով այն իրական հիմնախնդիր, որպեսզի այդպիսով քաղաքական դիվիդենտներ շահեն ու իշխանության հարցը կանխավ լուծեն: Այսինքն' հեղափոխության հեղինակների նպատակը ոչ թե Մուբարաքի հրաժարականն է, այլ համակարգի փոփոխությունը:
Մուբարաքի խնդիրն է չեզոքացնել այդ սարքած հիմնախնդիրը (նա, այսպես թե այնպես, չէր կարողանալու շարունակել իշխանությունը կամ առնվազն չէր առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում), իսկ գերխնդիրն ամեն գնով վարչակարգի' համակարգի պահպանումն է. հոգ չէ, որ կհեռանա որպես «թագուհու զոհաբերություն»։
Այս առումով Եգիպտոսի քաղաքական իրավիճակը հիշեցնում է շախմատային այն իրավիճակը, երբ թագավորին բոլոր կողմերից «շախ» են հայտարարում: Վերջինիս թերևս մնում է նավակներին ու նույնիսկ թագուհուն զոհաբերել, որպեսզի առժամանակ պահպանի թագավորի գոյությունը: Վերջին հրաժարականները դրա ապացույցն են:
Թագավորի գոյության "առժամանակը" մինչև օգոստոսի վերջն է. հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ, ինչպես Արամ Աբրահամյանն է վերջերս իր խմբագրականում շատ դիպուկ նշել,ընտրություններում հաղթում է նա, ով կազմակերպում է դրանք: Նախագահական ընտրությունները Եգիպտոսում նախատեսված են սեպտեմբերին:
Վարչակարգի պահպանմամբ շահագրգռված են հատկապես եվրոատլանտյան ուժերը և Իսրայելը, որոնք իրապես մտահոգված են արմատական իսլամականների' «Իսլամական եղբայրության» կողմից իշխանությունը վերցնելու վտանգով:
Վարչակարգի պահպանման համար Մուբարաքին անհրաժեշտ է նոր թիմ նախապատրաստել, ով «արտաքնապես» իրեն այլընտրանք կլինի, բայց կա՛մ համակարգի անդամ, կա՛մ գոնե համակարգի անկեղծ համակիր:
Այս խաղում Մուբարաքը չի ձգտում լավագույն սցենարի, այլ'բավարար արդյունքի: Վարչակարգի պահպանման լավագույն տարբերակը որդու' Գամալի իշխանության գալն էր ու դրանով իշխանության փոխակերպումը, ինչի իրականացման հնարավորությունը հօդս ցնդեց, և դա տեղի ունեցավ ոչ երեկ, երբ Գամալը կուսակցության գործկոմի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց: Որդու իշխանության բերելու պլանները պետք է իրականացվեին առնվազն 1-2 տարի առաջ, երբ իրադրությունը համեմատաբար նպաստավոր էր. երեկվա հրաժարականը միայն սրբագրեց փաստը:
Մուբարաքի համար բավարար արդյունք կլիներ կա՛մ Հետախուզության նախկին ղեկավար և Մուբարաքի կողմից վերջերս փոխնախագահ նշանակված Օմար Սուլեյմանի, կա՛մ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի նախագահ ընտրվելը, ով շուրջ 10 տարի (1991-2001թթ.) Մուբարաքի աջ թևն էր' լինելով երկրի արտգործնախարարը:
Եգիպտա-ամերիկյան գիտնական և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահմեդ Զիվեյլի թեկնածության շանսերը նվազագույն են:
Թե՛ Սուլեյմանը և թե՛ Մուսան, թեև դիտարկվում են Մուբարաքին այլընտրանք, անկասկած, իշխանության գալով, կպահպանեն Մուբարաքի գլխավորած համակարգը:
Թվում է, թե Մուբարաքի' վարչակարգի պահպանման շանսերը նվազագույն են, բայց ընդդիմության հատվածականությունն ու լիդերության համար մղվող մրցակցությունը նշված երկու թեկնածուների ուղղությամբ ազատ քայլերի հնարավորություն են տալիս Մուբարաքին:
"Իսլամական եղբայրության" շանսերն ինչքան մեծ են, այնքան էլ փոքր. Այսինքն' թեև Եգիպտոսի բնակչության մեծ մասը չի համակրում արմատական իսլամին (ինչը, մեր կարծիքով, տարիներ շարունակ ԱՄՆ-ի "կոկա-կոլայի" ու "ջինսի" արժեքային համակարգի ներդրման արդյունքն է), այնուամենայնիվ, հեղափոխության ալիքը կարող է փոխել հասարակության մշակույթը, որովհետև հեղափոխական ալիքն արագընթաց է, հարափոփոխ և անկառավարելի, առավել ևս' Եգիպտոսում, երբ դեռևս դրա վերահսկողության գործառույթը ոչ մի ուժ չի կարողացել ստանձնել:
Բնակչության մի զգալի մասի համակրանքը վայելող Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը, ով իսլամիստների համեմատությամբ կարող էր լավ այլընտրանք լինել Արևմուտքի համար, ինչպես շատ փորձագետներ են նշում, չունի համապատասխան քաղաքական ռեսուրսներ իշխանությունն իր շուրջը համախմբելու համար:
Էլ-Բարադեյի կերպարը նման է Հայաստանի Վազգեն Մանուկյանին 1996թ., երբ կար ժողովրդի ակնհայտ համակրանքը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի' ավտորիտար վարչակարգը պահպանելու ձգտումն ավելի զորեղ էր, քան ժողովրդի կամքը:
Միգուցե Էլ-Բարադեյը կրկնի Մանուկյանի օրինակն ու ներքաղաքական անկարգ քաոսից ու արյունից խուսափելու նպատակով չգնա մինչև վերջ. համենայն դեպս, ներկայումս այդպիսի միտում կա:
Սակայն, ինչպես նշեցի, հեղափոխության համատեքստում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է դրա արագության, հարաբերականության ու անկառավարելիության պատճառով: Ելնելով իսլամիստների հնարավոր իշխանության գալու հարուցելիք իրական սպառնալիքներից, հատկապես այն սպառնալիքից, որ հեղափոխության "իսլամական գույնը" դոմինոյի էֆեկտով կարող է վարակել արաբա-իսլամական երկրները, հնարավոր է' Արևմուտքը Էլ-Բարադեյին ապահովի քաղաքական և այլ ռեսուրսներով' փորձելով ապահովագրել ոչ իսլամական վարչակարգի պահպանումը:
Նշված դոմինոյի էֆեկտն է թերևս փորձում խթանել Մերձավոր Արևելքում հզոր գործոն հանդիսացող Թուրքիան, որ արտաքին քաղաքականության ավանդական լարախաղացությամբ խփում է և՛ արևմտյան ինտեգրացիայի նալին, և՛ արաբա-իսլամական ինտեգրացիայի մեխին: Թուրքիայի նախագահն ու վարչապետը կոչ արեցին' պահանջելով Մուբարաքի հրաժարականը, որպեսզի կանխվի Եգիպտոսում արյունալի դեպքերի ընթացքը, ինչին շատ կտրուկ արձագանքեց Եգիպտոսի կառավարությունը' քննադատելով Թուրքիայի' Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու փորձը. "Թող ամեն երկիր զբաղվի իր գործերով",- ասված էր հաղորդագրության մեջ:
Չի բացառվում, որ Թուրքիայի «միջամտությունը» նաև կապված է Թուրքիայում այս տարվա հունիսին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ստիպում է իշխող վարչակարգին ավելի ու ավելի ազգայնականացնել սեփական կերպարը թուրք հանրության աչքում:
Ինչպես սպասվում էր, ավելի կոշտ "մեսիջ" եկավ արմատական իսլամով ողողված Իրանից. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին եգիպտոսյան իրադարձությունները միանգամից զուգորդեց իսլամի հետ' նշելով, թե "իրադարձությունները Եգիպտոսում, Թունիսում և այլ մահմեդական երկրներում տեղի են ունենում իսլամական հեղափոխությունից հետո առաջացած իսլամական վերելքի շնորհիվ":
Համենեին նաև չթաքցրեց սեփական աջակցությունը «Մուսուլման եղբայրներին»' դատապարտելով Մուբարաքին' որպես«Իսրայելի և Միացյալ Նահանգների սպասավորի» և սպառնալով, որ նրա հեռացումից հետո ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում կործանիչ պարտություն կկրի:
Քննադատելի է այն տեսակետը, թե Իսլամական Եգիպտոսի առաջացումը կհանգեցնի իսլամական աշխարհում Եգիպտոսի մենաշնորհին, ինչը կվնասի Իրանի շահերը, թեկուզ այն պարզ պատճառով, որ Իսլամական Եգիպտոսը լուրջ սպառնալիք կլինի ԱՄՆ-ի ու Իսրայելի համար, ինչն առաջին հերթին ձեռնտու է Իրանին:
Թեև իսլամական երկրները մրցակիցներ են, և օրինակ' սունիների ու շիաների հակասությունը, հնարավոր է, ավելի խորը լինի, քան քրիստոնյաների ու իսլամականների միջև, ամեն դեպքում իսլամը հիմա համախմբելու ներուժ ունի: Այս միտումի համար "լավ" հիմք կծառայեին Բուշի'իսլամական աշխարհի նկատմամբ վարած քաղաքականության թողած հետքերը Օբամայի վարած անարդյունավետ քաղաքականության պայմաններում:
Օբամայի նոր կուրսը ցույց է տալիս, որ "ելույթային քաղաքականությունն" այլևս ոչ ոքի, մեղմ ասած, չի բավարարում: Դիցուք' Օբամայի Կահիրեի ելույթը 2009 թ. հուլիսին, որը թվում էր, թե նոր շրջափուլ կազդարարի իսլամական աշխարհ-ԱՄՆ հարաբերություններում, բայց իրականում այն Օբամայի չհաջողված արտաքին քաղաքական կուրսի քայլերի շարքից էր, իսկ Օբամայի արտասանած "Assalaamu Alaykum"-ը չէր կարող մի վայրկյանում փոխել իսլամական աշխարհի վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իսլամական Եգիպտոսի առաջացման դեպքում իսլամական երկրների շրջաններում կոնսոլիդացիայի յուրահատուկ միտում կարող է զարգանալ:
Եգիպտոսում արմատական իսլամիստների իշխանության գալը հետ կմղի իսլամական աշխարհ-Արևմուտք հարաբերությունները մինչև 1970-ականների վերջերը. 1978-ից էր (Քամփ Դեյվիդ խաղաղության արձանագրություններ), որ ԱՄՆ-ն սկսեց ամեն տեսակ օգնություն ցույց տալ Եգիպտոսին, և 1979 թ. էր, երբ Եգիպտոսը պաշտոնապես ճանաչեց Իսրայել պետությունը' այդպիսով նոր որակ հաղորդելով համաշխարհային քաղաքականությանը:
Հնարավոր նոր իրադրությունը, բնականաբար, ավելի իրական կդարձնի Իսրայելի դեմ իսլամական պատերազմի սպառնալիքը, քանի որ տարածաշրջանում իսլամական երկրների' Իսրայելի ոչնչացման պլանները թույլ չտվող միակ "գործոն" հանդիսացող Եգիպտոսն այլևս չի լինի:
Այդ նոր իրականությունը նաև «անկանոն» կամ «չկարգավորված» կդարձնի ԱՄՆ-ի ու Արևմուտքի պայքարը Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների դեմ:
Ահա այս սպառնալիքներն են, որ միգուցե դրդեն Արևմուտքին ինքնակազմակերպվել և անհապաղ քայլեր ձեռնարկել Եգիպտոսում «Իսլամական եղբայրության»' ընդդիմության առաջնորդ դառնալու հավակնությունները կանխելու ուղղությամբ: (Չի բացառվում, որ Եգիպտոսից Հորդանան ու Իսրայել գազ մատակարարող գազամուղի պայթեցումը արևմտամետ շրջանների սադրանքն էր հենց այդ ջանքերի ակտիվացման նպատակով:)
Այսպիսով, Եգիպտոսում Մուբարաքի ղեկավարած համակարգի պահպանումը տարածաշրջանում և աշխարհում ստատուս-քվոյի պահպանման գին ունի:
Դեռևս անհասկանալի է տարաձայնություններով հագեցած Արևմուտքի ջանքերի միասնականացման աստիճանը. համենայն դեպս, Մուբարաքը պայքարը չի թողնում և ինչ-որ խաղ է խաղում: Եթե Մուբարաքին հաջողվի կիրառել իշխանության ռեսուրսների բաշխման համամասնական մեթոդը, այսինքն' նոր իշխանության կազմում Սուլեյմանի կամ Մուսայի հետ ընդգրկելԷլ-Բարադեյին, համակարգի շարունակությունը կապահովվի, և «մատ» չի լինի:
Համակարգի պահպանման գերխնդիրը և Մուբարաքի շախմատի վերջին պարտիան
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավորների հեռացումը պետական կառավարման համակարգից' իշխող Ազգային-ժողովրդավարական կուսակցության ղեկավարության հրաժարականները, Մուբարաքի «շախմատի վերջին պարտիայի» քայլերից են: Դրանց սկիզբը, կարելի է ասել, դրվեց դեռևս փետրվարի 4-ին ABC News-ի հետ Մուբարաքի հարցազրույցով, երբ Մուբարաքը հավաստիացրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել իշխանությունը փոխանցելու իր որդուն' Գամալին:
Եգիպտոսում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ակնհայտ է, որ «թագավորը մերկ է», և ով հասնում, ասում է, որ «թագավորը մերկ է»: Ով շատ ասի և լավ ասի, նրա քաղաքական դիվիդենտները կշատանան:
Այսինքն' ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել 1981-ից Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջի մասով. նա հիվանդ է ու ծեր (82-ամյա) և իշխանությունը շարունակելու նրա հնարավորությունն ուղղակի նվազագույն է:
Եվ հանկարծ ոմանք սկսեցին օգտագործել գոյություն չունեցող հիմնախնդիրը' դարձնելով այն իրական հիմնախնդիր, որպեսզի այդպիսով քաղաքական դիվիդենտներ շահեն ու իշխանության հարցը կանխավ լուծեն: Այսինքն' հեղափոխության հեղինակների նպատակը ոչ թե Մուբարաքի հրաժարականն է, այլ համակարգի փոփոխությունը:
Մուբարաքի խնդիրն է չեզոքացնել այդ սարքած հիմնախնդիրը (նա, այսպես թե այնպես, չէր կարողանալու շարունակել իշխանությունը կամ առնվազն չէր առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում), իսկ գերխնդիրն ամեն գնով վարչակարգի' համակարգի պահպանումն է. հոգ չէ, որ կհեռանա որպես «թագուհու զոհաբերություն»։
Այս առումով Եգիպտոսի քաղաքական իրավիճակը հիշեցնում է շախմատային այն իրավիճակը, երբ թագավորին բոլոր կողմերից «շախ» են հայտարարում: Վերջինիս թերևս մնում է նավակներին ու նույնիսկ թագուհուն զոհաբերել, որպեսզի առժամանակ պահպանի թագավորի գոյությունը: Վերջին հրաժարականները դրա ապացույցն են:
Թագավորի գոյության "առժամանակը" մինչև օգոստոսի վերջն է. հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ, ինչպես Արամ Աբրահամյանն է վերջերս իր խմբագրականում շատ դիպուկ նշել, ընտրություններում հաղթում է նա, ով կազմակերպում է դրանք: Նախագահական ընտրությունները Եգիպտոսում նախատեսված են սեպտեմբերին:
Վարչակարգի պահպանմամբ շահագրգռված են հատկապես եվրոատլանտյան ուժերը և Իսրայելը, որոնք իրապես մտահոգված են արմատական իսլամականների' «Իսլամական եղբայրության» կողմից իշխանությունը վերցնելու վտանգով:
Վարչակարգի պահպանման համար Մուբարաքին անհրաժեշտ է նոր թիմ նախապատրաստել, ով «արտաքնապես» իրեն այլընտրանք կլինի, բայց կա՛մ համակարգի անդամ, կա՛մ գոնե համակարգի անկեղծ համակիր:
Այս խաղում Մուբարաքը չի ձգտում լավագույն սցենարի, այլ'բավարար արդյունքի: Վարչակարգի պահպանման լավագույն տարբերակը որդու' Գամալի իշխանության գալն էր ու դրանով իշխանության փոխակերպումը, ինչի իրականացման հնարավորությունը հօդս ցնդեց, և դա տեղի ունեցավ ոչ երեկ, երբ Գամալը կուսակցության գործկոմի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց: Որդու իշխանության բերելու պլանները պետք է իրականացվեին առնվազն 1-2 տարի առաջ, երբ իրադրությունը համեմատաբար նպաստավոր էր. երեկվա հրաժարականը միայն սրբագրեց փաստը:
Մուբարաքի համար բավարար արդյունք կլիներ կա՛մ Հետախուզության նախկին ղեկավար և Մուբարաքի կողմից վերջերս փոխնախագահ նշանակված Օմար Սուլեյմանի, կա՛մ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի նախագահ ընտրվելը, ով շուրջ 10 տարի (1991-2001թթ.) Մուբարաքի աջ թևն էր' լինելով երկրի արտգործնախարարը:
Եգիպտա-ամերիկյան գիտնական և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահմեդ Զիվեյլի թեկնածության շանսերը նվազագույն են:
Թե՛ Սուլեյմանը և թե՛ Մուսան, թեև դիտարկվում են Մուբարաքին այլընտրանք, անկասկած, իշխանության գալով, կպահպանեն Մուբարաքի գլխավորած համակարգը:
Թվում է, թե Մուբարաքի' վարչակարգի պահպանման շանսերը նվազագույն են, բայց ընդդիմության հատվածականությունն ու լիդերության համար մղվող մրցակցությունը նշված երկու թեկնածուների ուղղությամբ ազատ քայլերի հնարավորություն են տալիս Մուբարաքին:
"Իսլամական եղբայրության" շանսերն ինչքան մեծ են, այնքան էլ փոքր. Այսինքն' թեև Եգիպտոսի բնակչության մեծ մասը չի համակրում արմատական իսլամին (ինչը, մեր կարծիքով, տարիներ շարունակ ԱՄՆ-ի "կոկա-կոլայի" ու "ջինսի" արժեքային համակարգի ներդրման արդյունքն է), այնուամենայնիվ, հեղափոխության ալիքը կարող է փոխել հասարակության մշակույթը, որովհետև հեղափոխական ալիքն արագընթաց է, հարափոփոխ և անկառավարելի, առավել ևս' Եգիպտոսում, երբ դեռևս դրա վերահսկողության գործառույթը ոչ մի ուժ չի կարողացել ստանձնել:
Բնակչության մի զգալի մասի համակրանքը վայելող Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը, ով իսլամիստների համեմատությամբ կարող էր լավ այլընտրանք լինել Արևմուտքի համար, ինչպես շատ փորձագետներ են նշում, չունի համապատասխան քաղաքական ռեսուրսներ իշխանությունն իր շուրջը համախմբելու համար:
Էլ-Բարադեյի կերպարը նման է Հայաստանի Վազգեն Մանուկյանին 1996թ., երբ կար ժողովրդի ակնհայտ համակրանքը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի' ավտորիտար վարչակարգը պահպանելու ձգտումն ավելի զորեղ էր, քան ժողովրդի կամքը:
Միգուցե Էլ-Բարադեյը կրկնի Մանուկյանի օրինակն ու ներքաղաքական անկարգ քաոսից ու արյունից խուսափելու նպատակով չգնա մինչև վերջ. համենայն դեպս, ներկայումս այդպիսի միտում կա:
Սակայն, ինչպես նշեցի, հեղափոխության համատեքստում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է դրա արագության, հարաբերականության ու անկառավարելիության պատճառով: Ելնելով իսլամիստների հնարավոր իշխանության գալու հարուցելիք իրական սպառնալիքներից, հատկապես այն սպառնալիքից, որ հեղափոխության "իսլամական գույնը" դոմինոյի էֆեկտով կարող է վարակել արաբա-իսլամական երկրները, հնարավոր է' Արևմուտքը Էլ-Բարադեյին ապահովի քաղաքական և այլ ռեսուրսներով' փորձելով ապահովագրել ոչ իսլամական վարչակարգի պահպանումը:
Նշված դոմինոյի էֆեկտն է թերևս փորձում խթանել Մերձավոր Արևելքում հզոր գործոն հանդիսացող Թուրքիան, որ արտաքին քաղաքականության ավանդական լարախաղացությամբ խփում է և՛ արևմտյան ինտեգրացիայի նալին, և՛ արաբա-իսլամական ինտեգրացիայի մեխին: Թուրքիայի նախագահն ու վարչապետը կոչ արեցին' պահանջելով Մուբարաքի հրաժարականը, որպեսզի կանխվի Եգիպտոսում արյունալի դեպքերի ընթացքը, ինչին շատ կտրուկ արձագանքեց Եգիպտոսի կառավարությունը' քննադատելով Թուրքիայի' Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու փորձը. "Թող ամեն երկիր զբաղվի իր գործերով",- ասված էր հաղորդագրության մեջ:
Չի բացառվում, որ Թուրքիայի «միջամտությունը» նաև կապված է Թուրքիայում այս տարվա հունիսին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ստիպում է իշխող վարչակարգին ավելի ու ավելի ազգայնականացնել սեփական կերպարը թուրք հանրության աչքում:
Ինչպես սպասվում էր, ավելի կոշտ "մեսիջ" եկավ արմատական իսլամով ողողված Իրանից. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին եգիպտոսյան իրադարձությունները միանգամից զուգորդեց իսլամի հետ' նշելով, թե "իրադարձությունները Եգիպտոսում, Թունիսում և այլ մահմեդական երկրներում տեղի են ունենում իսլամական հեղափոխությունից հետո առաջացած իսլամական վերելքի շնորհիվ":
Համենեին նաև չթաքցրեց սեփական աջակցությունը «Մուսուլման եղբայրներին»' դատապարտելով Մուբարաքին' որպես «Իսրայելի և Միացյալ Նահանգների սպասավորի» և սպառնալով, որ նրա հեռացումից հետո ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում կործանիչ պարտություն կկրի:
Քննադատելի է այն տեսակետը, թե Իսլամական Եգիպտոսի առաջացումը կհանգեցնի իսլամական աշխարհում Եգիպտոսի մենաշնորհին, ինչը կվնասի Իրանի շահերը, թեկուզ այն պարզ պատճառով, որ Իսլամական Եգիպտոսը լուրջ սպառնալիք կլինի ԱՄՆ-ի ու Իսրայելի համար, ինչն առաջին հերթին ձեռնտու է Իրանին:
Թեև իսլամական երկրները մրցակիցներ են, և օրինակ' սունիների ու շիաների հակասությունը, հնարավոր է, ավելի խորը լինի, քան քրիստոնյաների ու իսլամականների միջև, ամեն դեպքում իսլամը հիմա համախմբելու ներուժ ունի: Այս միտումի համար "լավ" հիմք կծառայեին Բուշի'իսլամական աշխարհի նկատմամբ վարած քաղաքականության թողած հետքերը Օբամայի վարած անարդյունավետ քաղաքականության պայմաններում:
Օբամայի նոր կուրսը ցույց է տալիս, որ "ելույթային քաղաքականությունն" այլևս ոչ ոքի, մեղմ ասած, չի բավարարում: Դիցուք' Օբամայի Կահիրեի ելույթը 2009 թ. հուլիսին, որը թվում էր, թե նոր շրջափուլ կազդարարի իսլամական աշխարհ-ԱՄՆ հարաբերություններում, բայց իրականում այն Օբամայի չհաջողված արտաքին քաղաքական կուրսի քայլերի շարքից էր, իսկ Օբամայի արտասանած "Assalaamu Alaykum"-ը չէր կարող մի վայրկյանում փոխել իսլամական աշխարհի վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իսլամական Եգիպտոսի առաջացման դեպքում իսլամական երկրների շրջաններում կոնսոլիդացիայի յուրահատուկ միտում կարող է զարգանալ:
Եգիպտոսում արմատական իսլամիստների իշխանության գալը հետ կմղի իսլամական աշխարհ-Արևմուտք հարաբերությունները մինչև 1970-ականների վերջերը. 1978-ից էր (Քամփ Դեյվիդ խաղաղության արձանագրություններ), որ ԱՄՆ-ն սկսեց ամեն տեսակ օգնություն ցույց տալ Եգիպտոսին, և 1979 թ. էր, երբ Եգիպտոսը պաշտոնապես ճանաչեց Իսրայել պետությունը' այդպիսով նոր որակ հաղորդելով համաշխարհային քաղաքականությանը:
Հնարավոր նոր իրադրությունը, բնականաբար, ավելի իրական կդարձնի Իսրայելի դեմ իսլամական պատերազմի սպառնալիքը, քանի որ տարածաշրջանում իսլամական երկրների' Իսրայելի ոչնչացման պլանները թույլ չտվող միակ "գործոն" հանդիսացող Եգիպտոսն այլևս չի լինի:
Այդ նոր իրականությունը նաև «անկանոն» կամ «չկարգավորված» կդարձնի ԱՄՆ-ի ու Արևմուտքի պայքարը Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների դեմ:
Ահա այս սպառնալիքներն են, որ միգուցե դրդեն Արևմուտքին ինքնակազմակերպվել և անհապաղ քայլեր ձեռնարկել Եգիպտոսում «Իսլամական եղբայրության»' ընդդիմության առաջնորդ դառնալու հավակնությունները կանխելու ուղղությամբ: (Չի բացառվում, որ Եգիպտոսից Հորդանան ու Իսրայել գազ մատակարարող գազամուղի պայթեցումը արևմտամետ շրջանների սադրանքն էր հենց այդ ջանքերի ակտիվացման նպատակով:)
Այսպիսով, Եգիպտոսում Մուբարաքի ղեկավարած համակարգի պահպանումը տարածաշրջանում և աշխարհում ստատուս-քվոյի պահպանման գին ունի:
Դեռևս անհասկանալի է տարաձայնություններով հագեցած Արևմուտքի ջանքերի միասնականացման աստիճանը. համենայն դեպս, Մուբարաքը պայքարը չի թողնում և ինչ-որ խաղ է խաղում: Եթե Մուբարաքին հաջողվի կիրառել իշխանության ռեսուրսների բաշխման համամասնական մեթոդը, այսինքն' նոր իշխանության կազմում Սուլեյմանի կամ Մուսայի հետ ընդգրկել Էլ-Բարադեյին, համակարգի շարունակությունը կապահովվի, և «մատ» չի լինի:
Վահան Դիլանյան
ankakh.com