Մհեր Սեդրակյանի հարցով լրագրողների դիմումն էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարցով լրագրողների դիմումն էթիկայի հանձնաժողովն ընդունել է վարույթ։
«Վարույթ ընդունված դիմումի վերաբերյալ, ըստ մեր օրենսդրության, որոշում կընդունենք 30 օրվա ընթացքում: Մենք պայմանավորվեցինք, որ անպայման կհրավիրենք կողմերին, կփորձենք լսել լրագրողների հիմնավորումները, այնուհետև կհրավիրենք պատգամավորին: Նրանք կհրավիրվեն առանձին-առանձին: Մեր նպատակը հիմնավորումներ ունենալն է, իմ նախագահության օրոք ես թույլ չեմ տա, որ հանձնաժողովը վերածվի դատարանի: Ես որևէ պատգամավորի նկատմամբ դատավորի կեցվածք չեմ կարող ունենալ»,-լրագրողներին ասել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին Սեդրակյանը խորհրդարանի միջանցքում վիրավորել էր իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողներին՝ նրանց անվանելով «նախիր», ու հայհոյել։
«Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները դիմել էին Էթիկայի հանձնաժողովին՝ պահանջելով քննել Սեդրակյանի պահվածքը:

7or.am