Կարծիք

15.03.2016 14:17


6 դրամի համար պայքարող «մարտիկից» մինչև իշխանության քարոզիչ ընդամենը մեկ քայլ է

6 դրամի համար պայքարող «մարտիկից» մինչև իշխանության քարոզիչ ընդամենը մեկ քայլ է

Ես երեկ ասացի ու այսօր կրկնում եմ՝ Օսկանյանի կուսակցության մասին կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն բոլոր նրանք, ովքեր սերտորեն կապված են Բաղրամյան 26-ի հետ ու Օսկանյանին քննադատելու են իշխանության պատվերով, անմիջապես պատասխան են ստանալու: Երեկ անդրադարձա տխրահռչակ Ստյոպա Սաֆարյանին, այսօր կանդրադառնամ ոչ պակաս տխրահռչակ Արմեն Մկրտչյանին:
Այս կերպարը լայն հասարակությանը հայտնի դարձավ հիմնականում «Electricyerevan»-ի իրադարձությունների ժամանակ ու հատկապես այն բանից հետո, երբ իշխանություններին ձեռնտու որոշում կայացվեց, ու ցուցարարները կիսվեցին, ու մի մասը գնաց Օպերայի մոտ, դրանով իսկ «ազատագրվեց Բաղրամյան պողոտան: «Օպերա» օպերացիայի գլխավոր դեմքերից մեկը հենց այս մարդն էր, ում «տիտանական ջանքերի» շնորհիվ իշխանությունները ստացան իրենց ուզածը:
Բայց դրանով նրա «օգտագործումը» չսահմանափակվեց, ու ամիսներ անց նա ևս մի երկու «էլեկտրիկների» հետ հայտնվեց «Այո և ոչ» հայտնի շոուի մեջ: Նա մի շարք այլ իշխանական հաճախորդների հետ մարդկանց էշի տեղ դնելով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք էր գնում, ջանքեր էր թափում «ազնիվ» քարոզարշավ անելու համար՝ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած «սահմանադրական բարեփոխումների» գործընթացը լեգիտիմացնելու համար: Նկատենք, որ նա լեգիտիմացնում էր մի գործընթաց, որը նախաձեռնել էր մարտի 1-ի գլխավոր շահառուն՝ այդ ողբերգության միջոցով իշխանության եկած Սերժ Սարգսյան: Իսկ հիմա Արմեն Մկրտչյանը քիչ է, որ մասնակցում է նույն Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած գործընթացներին, նա նաև այլ մարդկանց է փորձում մեղադրել մարտի 1-ի մեջ:
Մեր երկրին իշխանափոխությունն անհրաժեշտ է նաև այն բանի համար, որ այս տիպի մարդիկ տեղ չունենան քաղաքական դաշտում ու իշխանությունների հետ համագործակցության միջոցով չխաբեն մարդկանց:

Հակոբ Տեր–Հակոբյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը