Տնտեսական

15.03.2016 14:05


Արարատի մարզում գյուղացիները կրկին փակել են գլխավոր մայրուղին

Արարատի մարզում գյուղացիները կրկին փակել են գլխավոր մայրուղին

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: «shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ Քաղցրաշեն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի՝ խաղողի մթերման գումարները չտալու հետ կապված, փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը:

Նշված վայր են ժամանել Արտաշատի փոխքաղաքապետն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետը, ովքեր գյուղացիներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն՝ ասելով, որ Երևանից արդեն նշված վայր է ժամանում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, սակայն գյուղացիներն ասում են, որ պետք է ժամանի նաև մթերման պատասխանատուն:

Մանրամասն՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը