Մեկնաբանություն

15.03.2016 09:10


Ովքեր են Վարդան Օսկանյանի թաքուն երկրպագուները

Ովքեր են Վարդան Օսկանյանի թաքուն երկրպագուները

Նոր կուսակցություն հիմնադրելու և քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու Վարդան Օսկանյանի հայտարարությունը շատերն են ողջունում: Եվ դա բնական է ու հասկանալի, քանզի նախորդ տարվա փետրվարյան իրադարձություններից ու կեղծված հանրաքվեից հետո ակնհայտ լճացում է նկատվում քաղաքական դաշտում:

Իշխանություններին թվաց, թե ամեն ինչ ու ամենքին գնել են, և կարող են ինչ ուզել՝ անել, բայց դե, Հայաստանի դիմադրության ռեսուրսը դեռ չի սպառվել:

Հանրային մոբիլիզացիայի ու քաղաքական համախմբման կոչերով հանդես եկող Օսկանյանի քայլը չեն կարող չողջունել իրական փոփոխությունների ձգտողները, իսկ այդպիսիք մեր հանրության մեծամասնությունն են:

Օսկանյանի հայտարարությունը չեն ողջունում Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները, ինչը նույնպես հասկանալի է, քանզի քաղաքական նոր դասավորությունը ձեռնտու չէ նրանց:

Օսկանյանի հայտարարությունը չեն ողջունում, սակայն նրա թաքուն երկրպագուն են հանդիսանում բոլոր տիպի մոռացված ու նորաթուխ հաճախորդները, քանզի քաղաքական զիբիլանոցից դուրս գալու և կոնկրետ վիտամինների դիմաց նախկին արտգործնախարարի դեմ գեղամյանություն անելու հնարավորություն է առաջանում:

Արդեն իսկ կան առաջին «ծիծեռնակները» («վերակենդանացած» Անդրանիկ Քոչարյանին չենք հաշվում «ծիծեռնակ», քանզի նա «ղառղառ» է):

Մի երիտասարդի օգտագործեցին Բաղրամյան փողոցում և հետո պայթեցրին «Օպերա» օպերացիայի ժամանակ: Դրանից հետո սրան մեկ էլ «այո» և «ոչ» հեռուստաթամաշայի ժամանակ տեսանք ու վերջ: «Թոշակից» կտրվեց: Օսկանյանի ակտիվացումը, սակայն, նոր հորիզոններ է բացել, ու սա շտապել է հարցազրույց տալ Օսկանյանի դեմ:

Մեկ այլ նախկին երիտասարդ, ով հիմա ֆեյսբուքյան դիշովկա ստատուսչի է աշխատում և տարիներ առաջ Օսկանյանին տեսնելիս, որպես քոչարյանական հեռուստաընկերության աշխատակից, խունջիկ-մունջիկ էր գալիս քոծի պես, նույնպես թաքուն երկրպագում է Օսկանյանին, քանի որ նրա դեմ «վերլուծական» ստատուսներ գրելով՝ կարող է քարշ տալ իր անիմաստ գոյությունը Բ26-ից նետված փշրանքներով:

Սերժի օգտին աշխատող «ԲՏՌ» կնանիք, ովքեր «Հրապարակում» են վխտում, նույնպես ուրախ են, քանզի Օսկանյանի ակտիվացմամբ իրենց տեղը կհիշեն, ու բարձր կալորիականության պատվերներ կիջեցնեն:

Ուրախ է նաև «1in.am»-ների սիրելի «վերլուծիստը», ով տիեզերական մասշտաբի անվանում կրող կազմակերպություն է ղեկավարում, սակայն իրականում նստած է «Գեբելսյան» քարոզչամեքենային կից դուքյանում և Օսկանյանի դեմ հաչում է սոված շան նման: Հի-հի-հի...

Մեկ այլ դիշովկա, ով մի ժամանակ Սերժ Սարգսյանին «քլնգում» էր մի այլ կարգի, նույնպես շանս է տեսել Օսկանյանի դեմ քարոզ տանելու միջոցով Սերժ Սարգսյանին ծառայելու և փորը լցնելու հարցում:

Մի «լուսավոր հաճախորդ» էլ խոսեց իր տեղից՝ հայտարարելով, թե Օսկանյանի հետ կապված հարցեր կան հայ-ռուսական հարաբերությունների մասով և այն մասով, որ նա իշխանության մեջ է եղել նախկինում: Սույն «արևմտամետ» դհոլը հաշվետվություն չի տվել հանրությանը իր մասով, բայց, արի ու տես, որ ձայնը գլուխն է գցել:

Կարծում եմ՝ Օսկանյանի բոլոր թաքնված երկրպագուներն իրենց գտան այս հոդվածում: Իսկ ում մոռացել եմ՝ թող ներող լինեն: Նրանց հիշելու այլ առիթներ կլինեն: Առայժմ այսքանը:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը