Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը 30 մլն դոլար է
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայելի» ակումբում այսօր խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների մասին։ Նա մասնավորապես նշել է, որ վերջին ամիսներին Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում առաջընթաց է նկատվում։
-Ես ուրախ եմ որակապես նոր հարաբերությունների ձևավորման համար,-ասել է դեսպանը և հավելել, որ տնտեսական առումով Հայաստանը Լեհաստանի համար հետաքրքիր շուկա է՝ հաշվի առնելով հարևանների հետ հարաբերությունների բարելավման գործընթացը։
Այդուհանդերձ նա նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը բավական ցածր թիվ է կազմում՝ 30 մլն ԱՄՆ դոլար։

7or.am