Օսկանյանը «վաղը չէ մյուս օրը իշխանությունը վերցնելու» մասին կեղծ խոստումներ չի տվել
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը մարտի 13-ին«Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ կուսակցություն ստեղծելու հարցում բավականին առաջընթաց կա: Օսկանյանը նշել է նաև. «Կան առողջ, ազատ մտածող, ազնիվ, հայրենասեր մարդիկ, որոնք կուսակցական չեն, և կարծում եմ, որ հենց այդ մարդիկ էլ կուսակցության կորիզը կկազմեն»:
Դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչը հայտնել է, որ, իր կարծիքով, ստեղծվելիք կուսակցությունը պատրաստ է լինելու լայն համագործակցության Հայաստանում գործող այլ քաղաքական ուժերի հետ:
Համաձայնվեք, որ Օսկանյանը չափազանց կոռեկտ ու հավասարակշռված հայտարարություններ է արել՝ առանց որևիցե ուժի կամ անհատի վիրավորելու, ինչպես նաև առանց «վաղը չէ մյուս օրը իշխանությունը վերցնելու» մասին կեղծ խոստումների: Սակայն նույնիսկ այսպիսի հավասարակշռված հարցազրույցի արձագանքն արդեն անհավասարակշռված է: Իշխանությունը լրատվական ու ֆեյսբուքյան իր գործիքակազմն արդեն գործի է դրել, ու նպատակը մեկն է` փորձել վարկաբեկել Օսկանյանին, սևացնել նրա սկսած գործը: Բայց վերջին ժամանակներում մեր երկրում լրատվական դաշտում տեղի ունեցած քաղաքական զարգացումներն արդեն բոլորի համար վերջնականորեն ցույց են տվել, թե ով ով է մեր երկրում, ու ով է իրապես պայքարելու արմատական փոփոխություններ իրականացնելու համար, իսկ ով հավերժ մնալու է «համակարգչային Ռեմբոյի կարգավիճակում»` փորձելով ապակողմնորոշել հանրությանը:
Սրան գումարած՝ ասեմ, որ սպասվելիք տեղեկատվական պայթյունը նոր կուսակցության վերաբերյալ ոչ մի կերպ չի փոխելու Օսկանյանի քաղաքական ծրագրերը: Նա գիտի, թե ինչ գործընթացի մեջ է մտնում, ունի շատ կուռ և ազնիվ քաղաքական թիմ, որի հետ միասին, համոզված եմ, որ արդեն իսկ մշակել են հետագա գործողությունների հստակ ծրագիր, որը փոփոխությունների չի ենթարկվի լրատվական դաշտում իշխանությունների կողմից կազմակերպված «փոթորկի» պատճառով:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից