Քաղաքական

14.03.2016 12:50


Միքայել Մինասյանի ունեցվածքն ու դրամական միջոցները

Միքայել Մինասյանի ունեցվածքն ու դրամական միջոցները

2013-ին Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ դրամական միջոցների հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում ձեռք բերած և օտարած շարժական գույքի ցանկում Միքայել Մինասյանը նշել է, որ 2015 թվականին 800 միլիոն դրամով վաճառել է իր «DUCATI DIAVEL» տեսակի մոտոցիկլետը:

2015-ի սկզբին Միքայել Մինասյանը 431 միլիոն 71 հազար 750 և 688 միլիոն դրամի փոխառություններ է տվել, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 343 միլիոն 117 հազար 710 և 687 միլիոն դրամ:

Միքայել Մինասյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 98 միլիոն 500 հազար դրամ, 184 հազար եվրո և 556 հազար դոլար, իսկ հարկային տարվա ավարտին՝ 51 միլիոն 452 հազար դրամ, 116 հազար եվրո և 56 հազար դոլար:

ՀՀ դեսպանի աշխատավարձը կազմել է 2 միլիոն 151 հազար 960 դրամ եկամուտ, գույք օտարելուց՝ 800 միլիոն դրամ, իսկ մասնաբաժնից՝ 75 միլիոն դրամ եկամուտ:

Սերժ Սարգսյանի դուստրը՝ Միքայել Մինասյանի կին Անուշ Սարգսյանը, 2015 թվականի հայտարարագրում ներկայացրել է 2 միլիոն 250 հազար դրամ գումար:

Այս խորագրի վերջին նյութերը