Կարծիք

14.03.2016 11:05


Ողջունելի է, որ Վ. Օսկանյանը մնում է ակտիվ քաղաքականության մեջ

Ողջունելի է, որ Վ. Օսկանյանը մնում է ակտիվ քաղաքականության մեջ

Վարդան Օսկանյանը հայկական քաղաքական դաշտի այն քիչ՝ բուն քաղաքական գործիչներից է։ Ողջունելի է, որ նա մնում է ակտիվ քաղաքականության մեջ։ Ինքս շատ թերահավատորեն եմ վերաբերվում ինստիտուցիոնալ պայքարին. Սերժ Սարգսյանի դեմ դա չի աշխատի։ Այնուամենայնիվ, լայն կոնսոլիդացիան, որի մասին խոսում է Օսկանյանը, խիստ անհրաժեշտ է հետագա պայքարի համար։ Ուրախ եմ, որ Օսկանյանն այդ կոնսոլիդացիայի նախադրյալի համար հիմք է պատրաստում։
Լավ է նաև, որ նա հստակ տարանջատում է իշխանափոխության և նոր իշխանություն ձևավորելու գործընթացները։ Իսկապես, տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, այլ խաղացողներ և, իհարկե, հասարակության տարբեր խմբեր ունեն տարբեր պատկերացումներ Հայաստանի ապագա զարգացման վերաբերյալ, բայց այդ բոլոր պատկերացումներում բացակայում է Սերժ Սարգսյանը, և դա կարող է համախմբման հիմք դառնալ:
Միաժամանակ, հասարակությունն էլ հստակ պետք է տեսնի, թե ինչպիսին է լինելու Հայաստանը Սերժ Սարգսյանին տապալելուց հետո։ Իսկապես, նպատակը պետք է լինի ազատ ժողովրդավարական ընտրությունները։ Ինքնիշխանությունը պետք է վերադարձվի հասարակությանը, և արդեն հասարակությունը կորոշի, թե որ քաղաքական ուժի ծրագրին է հավանություն տալիս։ Հուսանք․․․

Նարեկ Սանթուրյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը