Քաղաքական

12.03.2016 19:15


Արամ Սարգսյանն անդրադարձել է Արա Աբրահամյանի քաղաքական գործունեության հետ կապված լուրերին

Արամ Սարգսյանն անդրադարձել է Արա Աբրահամյանի քաղաքական գործունեության հետ կապված լուրերին

Վերջին շրջանում հաճախ է խոսվում Ռուսաստանի հայերի միության նախագահ և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական ծրագրերի մասին։ «Zham.am»-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմեց «Համաշխարհային հայկական կոնգրեսի» առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանին, ում պատասխանը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


–Պարո՛ն Սարգսյան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ կապված պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա իր քաղաքական գործունեությունը տեսնում է Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով։ Համապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերն իրականությանը։

–Ո՛չ, չեն համապատասխանում։

Արա Աբրահամյանն ինքնաբավ անձնավորություն է և իր որոշումները կայացնում է ինքնուրույն և ներկայացնում է անձամբ: Հետևաբար, պետք է հիմք ընդունել ոչ թե տարածվող լուրերը, այլ այն, ինչ հայտարարել է, և այն, ինչ կհայտարարի Արա Աբրահամյանը։

Աբրահամյանն ու Բաղդասարյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բայց քաղաքական առումով Արա Աբրահամյանն իր ուրույն ճանապարհն ունի։

Այս խորագրի վերջին նյութերը