Ստ. Մարգարյան. «Ավելի կարեւոր է հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը»
Կրկնակի քվեարկությունը, ընտրակեղծիքները կանխող մեխանիզմը մատնահետքով էլեկտրոնային քվեարկությունն է, որը տեղ չի գտել նախագծում։ Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
«Ընդամենը օդանավակայաններում գործող մատնահետքն արձանագրող էլեկտրոնային սարքեր լինեն, որոնք կբացառեն կրկնակի քվեարկությունը»,-ասաց Ստեփան Մարգարյանը՝ նշելով, որ նախագծում առկա են բազմաթիվ անհասկանալի դրույթներ։
Նա դեմ է նաեւ համամասնական ռեյտինգային մոդելին։ Նշեց, որ համամիտ է այն կարծիքների հետ, որ առաջարկված մոդելը համամասնական ընտրակարգը վերածում է մեծամասնականի։
Մարգարյանն ասաց, որ իր դիտարկումները մանրամասնությամբ կներկայացնի ԱԺ լսումների ժամանակ։
«Եթե ինչ-որ բան չի ստացվում, աշխարհի վերջը չէ։ Ավելի կարեւոր է հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը, միասնական օրակարգով ընտրությունների մասնակցությունը։ Այսինքն՝ միշտ տեղ կա ցանկացած իրավիճակում խնդիրները լուծելու, ինձ համար ավելի կարեւոր է ձեւավորել այնպիսի համակարգ, որը կմոբիլիզացնի հասարակական քաղաքական ուժերին եւ հասարակությանը երկրի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու ուղղությամբ, սա շատ ավելի կարեւոր եմ համարում, ինչը պետք է, անշուշտ, սկսել Ընտրական օրենսգրքից»,- նշել է Մարգարյանը։

Աղբյուրը՝ «NEWS.am»։