Լրահոս

11.10.2010 13:38


The Times. «Բաքուն չի կարող շեղվել ռուսական գծից»

The Times-ը անդրադարձել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությանը։ Պարբերականի վերլուծությունում մասնավորապես նշվում է, որ «Կրեմլը սկզբում իր ազդեցության դաշտ բերեց Ուկրաինային, այնուհետև ամրապնդեց իր դիրքերը Կովկասում, իսկ այժմ աշխատում է Ղրղզստանի ուղղությամբ։ Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին երկրի նախագահ Լուկաշենկոն Կրեմլի պատվերով դարձել է թունդ քննադատության թիրախ։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ի տարբերություն Բուշի պաշտոնավարման շրաջանին, այժմ ԱՄՆ-ը չի վիճարկում տարածաշրջանում Ռուսաստանի առաջնային դերը։ Մասնավորապես, Ադրբեջանի կախվածությունը Ռուսաստանից համեմատաբար ավելի քիչ է, սակայն արցախյան հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքը նշանակում է, որ Բաքուն չի կարող շեղվել ռուսական գծից»։

Այս խորագրի վերջին նյութերը