Լ. Մկրտչյան. «ՀՅԴ–ում 7-8 անուն միայն ես կարող եմ տալ, որոնք կարող են աշխատել իբրև կրթության նախարար»
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ԶԼՄ-ի հետ հանդիպում էր կազմակերպել՝ ներկայացնելու կրթական ոլորտի խնդիրներն ու բացթողումները: Ինչպես հայտնի է, Մկրտչանը արդեն 4-րդ անգամ է նշանակվում այս պաշտոնին, և «Vesti.am»-ը թեմայի հետ կապված հարց է հղել նրան՝ արդյոք ՀՅԴ-ում կադրերի սղություն կա՞, որ նույն քաղաքական գործչին 4-րդ անգամ են նշանակում տվյալ պաշտոնում:
Սկզբում Լևոն Մկրտչյանը պատմական ակնարկ է կատարել՝ բացատրելու, թե ինչու են նորից իրեն հանձնել այդ պորտֆելը.
-Առաջին նշանակումս 98 թվականին էր, և 8-9 ամիս հետո քաղաքական փոփոխություն տեղի ունեցավ: Երկրորդը՝ նույնպես: Միշտ եղել է այսպես՝ արտակարգ վիճակների իմաստով: Երրորդը՝ մի քիչ ավելի: Մի խոսքով, այս երեք նշանակումների ժամանակ իրար հետ միասին կարողացել եմ պաշտոնավարել մոտ 4 տարի, ոչ ավելի: Հիմա Սահմանադրությունից բխող փոփոխությունների խնդիրը կա, կրթական համակարգն այսպես արագ վերցնելու, յուրացնելու հարց կա: Հարմար գտան, որ իմ վրա դրվի պատասխանատվությունը:

–Այսինքն, կադրերի սղություն չկա՞ Դաշնակցությունում:
-Այսօր մեր կուսակցության մեջ 7-8 անուն միայն ես կարող եմ ձեզ տալ, որոնք կարող են աշխատել իբրև կրթության նախարար:
-Բայց ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի տեքստում նշվում է, որ երիտասարդների՛ պետք է ներգրավել քաղաքականության մեջ:
-Անպայման, անպայման:
-Դուք ձեզ երիտասարդ համարո՞ւմ եք:
-50 տարիս այս տարի է լրացել, բայց ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում:
Աղբյուրը՝ «vesti.am»