Լրահոս

11.10.2010 13:15


Փաստահավաք առաքելության հաշվետվությունը կքննարկվի ԵԱՀԿ շրջանակներում

Արցախի ազատագրված տարածքների իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելության հաշվետվությունը կքննարկվի ԵԱՀԿ շրջանակներում։ Այդ մասին հայտնել Է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը։ Նշենք, որ հոկտեմբերի 9-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են գնահատել ԼՂՀ ազատագրված շրջաններում տիրող իրավիճակը։ Այցելության երթուղին ներառում է Ակնը,  Սանասարը, Քաշաթաղը  և Քարվաճառը ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքերով՝ առաքելությունը ծրագրում է իրավիճակի գնահատումն ավարտել հոկտեմբերի 13-14-ը։

Այս խորագրի վերջին նյութերը