ՊՆ խոսնակ. «Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել»
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական հերթական սադրանքն ու ապատեղեկատվությունը: Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը 10-15 զինծառայողի կորուստ է տվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Արցախի պաշտպանության բանակը հստակ ներկայացրել է, որ որևէ կորուստ չունի: Հայաստանի Հանրապետության կողմից ևս կորուստներ չկան: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հստակ սադրանքների է դիմում: Մի քանի օր առաջ մենք ներկայացրեցինք, որ իրավիճակն ապակայունացնող գործողություններ են սկսվել ադրբեջանական կողմից: ԼՂՀ պաշտպանության բանակը հստակ թվեր է հայտնել դիվերսիայի փորձի կանխման մասին: Փաստ է, որ հերթական անգամ բարձր օղակի հանդիպումներից առաջ, հետո, ընթացքում ադրբեջանական կողմն իրավիճակն ապակայունացնող քայլեր է ձեռնարկում»,-նշեց նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր, դիվերսիայի արդյունքում հայկական բանակը 10-15 զինծառայող և ռազմական տեխնիկա է կորցրել:
ՊՆ խոսնակ. «Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել»
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական հերթական սադրանքն ու ապատեղեկատվությունը: Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը 10-15 զինծառայողի կորուստ է տվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Արցախի պաշտպանության բանակը հստակ ներկայացրել է, որ որևէ կորուստ չունի: Հայաստանի Հանրապետության կողմից ևս կորուստներ չկան: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հստակ սադրանքների է դիմում: Մի քանի օր առաջ մենք ներկայացրեցինք, որ իրավիճակն ապակայունացնող գործողություններ են սկսվել ադրբեջանական կողմից: ԼՂՀ պաշտպանության բանակը հստակ թվեր է հայտնել դիվերսիայի փորձի կանխման մասին: Փաստ է, որ հերթական անգամ բարձր օղակի հանդիպումներից առաջ, հետո, ընթացքում ադրբեջանական կողմն իրավիճակն ապակայունացնող քայլեր է ձեռնարկում»,-նշեց նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր, դիվերսիայի արդյունքում հայկական բանակը 10-15 զինծառայող և ռազմական տեխնիկա է կորցրել:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։