Քաղաքական

11.03.2016 12:15


Այսօր Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը

Այսօր Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը

Այսօր Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը։

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 11-12-ին Հայաստանում կլինի՝ նախագահելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀԱՊԿ–ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի ներկայացուցիչները քննարկելու են Կովկասում ռազմաքաղաքական ընթացիկ իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականությանը հակազդելու, տեղեկատվական ու պարենային անվտանգության, ինչպես նաև թմրաբիզնեսի դեմ պայքարի հարցեր։

Հիշեցնենք՝ 2016 թվականին ՀԱՊԿ-ը նախագահում է Հայաստանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ տարի կշարունակի մնալ Նիկոլայ Բորդյուժան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը