Լրահոս

11.10.2010 13:00


Հայաստանը կարող է միջնո՞րդ լինել Իրանի և Արևմուտքի միջև

Հայաստանը կարող է միջնո՞րդ լինել Իրանի և Արևմուտքի միջև

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը միջնորդ հանդիսանա Իրանի և Արևմուտքի միջև, քաղաքագետն ասել է, թե ռազմավարական իմաստով դա հնարավոր է, սակայն ոչ այս պահին։

-Մենք դեռ բավական փոքր, թույլ կարգավիճակի մեջ ենք։ Մենք ներքաշված ենք մի գործընթացի մեջ, որտեղ ավելի շուտ երկխոսում են մեզ համար, քան մենք պետք է խոսենք։ Բայց ես հույս ունեմ, որ եթե մեր երկիրն իսկապես դառնա նորմալ, կայացած երկիր, այնքան կշիռ ունենա, որ մեզ տեսնեն և գնահատեն դրա համար, ապա ես կարծում եմ, որ մենք իսկապես նման ֆունկցիա կարող ենք կատարել, որովհետև մենք այն ժողովուրդն ենք, որը կիսով չափ եվրոպական է համարվում, կիսով չափ՝ ասիական։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց շատ հարցերում նման ենք արևելքի ժողովուրդներին։ Մենք իսկապես կարող ենք այդ կամրջի դերը կատարել, և դա կարող է մեր փոքրիկ առաքելություններից մեկը լինել։ Բայց ոչ թե այս պահին, որովհետև խղճուկ վիճակի մեջ ենք,-ասել է Երվանդ Բոզոյանը։

ՀՀ ԳԱԱ Արևելեագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ է նշել, թե Հայաստանը որպես միջնորդ պետություն դեռ կայացած չէ, սակայն այդ դերում հայտնվելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Ադրբեջանն ու նույնիսկ Թուրքիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը