Քաղաքական

10.03.2016 17:05


Ս. Սարգսյանն ու Վլ. Պուտինը կանդրադառնան ԼՂ հակամարտության կարգավորմանը

Ս. Սարգսյանն ու Վլ. Պուտինը կանդրադառնան ԼՂ հակամարտության կարգավորմանը

ՌԴ–ում Սերժ Սարգսյանն ու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, հարևանությունը նման փոթորկոտ տարածաշրջանում կայունություն չի ապահովում մեր հարևանների համար։ Իհարկե, առավել հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակությունն ավելի ուշ կլինի»,– նշել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 10–ին, ծրագրված է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որտեղ Սարգսյանը մասնակցելու է նաև շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը