2001թ. սեպտեմբերի 11-ին կործանված Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների տարածքում տեղակայված մզկիթում արդեն կատարվում են իսլամական արարողություններ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել տարածքում իսլամական կենտրոն (մզկիթն այդ իսլամական կենտրոնի միայն մի բաղադրիչն է) կառուցելու ծրագրին' հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն ահաբեկչության դեմ է պայքարում, ոչ թե իսլամի: «Դուք կարող եք այդ տարածքում եկեղեցի կառուցել, կարող եք այդ տարածքում սինագոգ կառուցել, եթե կարող եք Հինդուի տաճար կառուցել այդ տարածքում, ուրեմն կարող եք նաև մզկիթ կառուցել»,- հայտարարել է Օբաման:
Ամերիկացիների շուրջ երկու երրորդը դեմ է իսլամական կենտրոնի կառուցմանը Ground Zero-ի (ահաբեկչական հարձակումից հետո Համաշխարհային առևտրի կենտրոնի տարածքին սկսեցին անվանել «Ground Zero») տարածքում և պահանջում է այն կառուցել ընդհանրապես Նյու Յորքից դուրս: Այդ կապակցությամբ նրանք բողոքի հուժկու ակցիաներ սկսեցին: Ամերիկացիները չեն հասկանում' ինչու մզկիթ կառուցել այն վայրում, որտեղ իսլամական ահաբեկիչները խլել են իրենց հարազատների կյանքը:
Օբամային աջակցում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը. ամերիկացիները պահանջում են, որ նա հեռանա պաշտոնից:
Ժողովրդական հուժկու ընդդիմության պայմաններում Օբամայի աջակցությունը իսլամական կենտրոնի կառուցմանը սկսեցին քննադատել նաև դեմոկրատները, նահանգապետ Դեյվիդ Փեթերսոնը և մի շարք սենատորներ, այդ թվում' Սենատում դեմոկրատական մեծամասնության լիդեր Հարրի Ռեյդը: Նրանք առաջարկում են կառույցի համար այլ վայր ընտրել:
Ի հեճուկս' Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ Սահմանադրության և օրենսդրության համաձայն' մահմեդականները կրոնին դավանելու իրավունք ունեն այնպես, ինչպես ուրիշները, և որ բոլորին պետք է նույն կերպ վերաբերվել: Հանրապետականներն ու այլ ընդդիմադիրներն ընդունում են այդ ամենը, բայց միաժամանակ նշում են, որ մարդկանց համար այդ վայրը նույնականացվում է ողբերգության հետ. նրանք դեմ չեն այդ կենտրոնի կառուցմանը, բայց, ի վերջո, ինչու՞ այդքան մոտ սեպտեմբերի 11-ի վայրին:
Անշուշտ, իմամ Ֆեյսլ Աբդուլ Ռաուֆը, որը շինության նախաձեռնողն է, իրավաբանորեն ճիշտ է ասում, որ մասնավոր տեղում շինություն կառուցելու իրավունք ունի: Բայց հարցը ամերիկացիների համար իրավական լինելուց բացի, նաև քաղաքական է (ենթադրում է իսլամական աշխարհ-ԱՄՆ հակադրությունը) և հատկապես ու առավելապես հասարակական-հոգեբանական հարց է (սեպտեմբերի 11-ի ողբերգության հիշողությունը):
Թեև Օբաման երեք տարի (1988-1991 թթ.) Հարվարդի համալսարանում իրավագիտություն է ուսումնասիրել և շուրջ 11 տարի (1993-ից մինչև 2004 թ. ԱՄՆ Սենատի իր ընտրությունները) դասախոսել Չիկագոյի համալսարանի Իրավունքի դպրոցում (1992-1996 թթ.' որպես դասախոս, իսկ 1996-2004 թթ.' որպես ավագ դասախոս), այդուամենայնիվ, պետք է հասկանա, որ ինքն արդեն նախագահ է, ոչ թե իրավաբանության դասախոս ու համապատասխան քաղաքական արձագանք տա խնդրին. որպես նախագահ, ասի, որ թեև դրա իրավունքն ունեն, բայց անթույլատրելի է, որովհետև ԱՄՆ ազգային շահերն են այդ պահանջում:
Միշտ չէ, որ եթե իրավունք ունես, ուրեմն պետք է անես, կամ այդ իրավունքը չի կարող քննարկվել կամ քննադատվել: Օրինակ, ենթադրենք. իմ' իբրև ամերիկացու զենք կրելու սահմանադրական իրավունքը թույլ է տալիս պահել հրազեն, պարտադիր չէ, որ ես ունենամ այդ հրազենը, կամ ընկերս չի կարող ինձ համոզել կամ հորդորել ինձ, որ հրազենը ճաշասենյակից տեղափոխեմ նկուղ, որովհետև նա հրազենի հետ կապված դառը հիշողություն ունի (ասենք, մի քանի տարի առաջ հրազենով վնասվածք է ստացել), և դրանից հետո ընկերոջս ասեմ, թե միևնույն է, ես դրա սահմանադրական իրավունքն ունեմ, ու վերջ:
Օբաման պետք է հասկանա, որ մարդիկ կամ իր «ընկերները», անկախ այն հանգամանքից, որ «տեխնիկական» ամերիկացիներ են, այնուամենայնիվ, զգացմունքներ ունեն: Այդ բնակչության միայն 30 տոկոսն է կողմ իսլամական կենտրոնի կառուցմանը, 70 տոկոսը դեմ է:
Այս առումով, փորձագետները, ելնելով սոցհարցումների արդյունքներից, պնդում են, որ հանրային վստահության նվազումը կհանգեցնի Կոնգրեսի առաջիկա ընտրություններին Օբամայի քաղաքական պարտությանը: Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում կայանալու են միջանկյալ ընտրություններ (տեղի է ունենում ԱՄՆ նախագահ ընտրվելուց 2 տարի հետո, ընտրվում են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ (ներառյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 435 պատգամավորական տեղերը և 33 կամ 34 տեղերը ԱՄՆ Սենատում):
Ամերիկացի փորձագետները նշում են, որ եթե Օբաման Կոնգրեսում աջակցություն չստանա, նա կա՛մ կարող է դառնալ ընդդիմություն' պայքարելով Կոնգրեսի դեմ ու քննադատելով նրա սխալները, կա՛մ կարող է համակերպվել փաստի հետ ու աշխատել առանց Կոնգրեսի օգնության: Երկու տարբերակներն էլ ռիսկային են, քանի որ Օբաման անհրաժեշտ քանակի ու որակի ներուժ (քաղաքական կամ հասարակական աջակցություն) չունի' պայքարելու Կոնգրեսի դեմ կամ աշխատելու առանց Կոնգրեսի:
Օբամայի հարկային քաղաքականությունը հիասթափության է հասցրել հասարակ ամերիկացուն, խաղաղասիրական քաղաքականությունը հուսալքել է մշակութապես realist ամերիկիացներին: Կարելի է ենթադրել, որ ամենաշատ քվեները Օբաման կստանա մահմեդական բնակչությունից:
Ստացվում է' Ամերիկան դասականորեն հանդիսանում է իսլամի ու Ջիհադի թիրախ կամ պայքարում է դրանց դեմ, իսկ ԱՄՆ նախագահը ամենաշատ աջակցությունը ստանում է հենց մահմեդականներից:
Միայն անտեղյակ մարդը կարող է հավատալ, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտը կապ չունի իսլամի հետ, և իսլամն ու ահաբեկչությունը կապ չունեն իրար հետ: Ահաբեկչությունը քրիստոնյա աշխարհի ու հակաիսլամական երկրների դեմ իսլամական պատերազմի' Ջիհադի մեթոդներից է:
Օբաման թերևս դրան չի հավատում, կամ փորձում է «ներողություն խնդրելով» անցյալում ԱՄՆ-ի գործած սխալների համար' շահել աշխարհի (այդ թվում՝ իսլամական աշխարհի) վստահությունը: Բայց դրա դիմաց նա կորցնում է ոչ միայն իր հեղինակությունը ամերիկացիների աչքում, այլև ԱՄՆ հեղինակությունը իր դաշնակիցների աչքում ու առհասարակ աշխարհում:
Realpolitik-ի հայրենիք Ամերիկան մեռե՞լ է
Օբաման մոռացել է, որ երբ նախագահ Ջիմմի Քարտերը (1977-1981 թթ.) նույն կերպ փորձում էր համոզել ամերիկացիներին, թե իրենց վախը կոմունիզմի նկատմամբ չափազանցված է, դրանից անմիջապես հետո Խորհրդային Միությունը ներխուժեց Աֆղանստան (1979 թ.), իսկ hard-liner-ները (կոշտ կուրսի կողմնակիցները) ապստամբեցին Իրանում ու պատանդ վերցրին ամերիկացիներին (խոսքը «պատանդների իրանական ճգնաժամի» մասին է. 52 ԱՄՆ քաղաքացի 444 օր (1979 թ. նոյեմբերի 4- ից 1981 թ., հունվարի 20) պատանդ պահվեց, երբ իսլամիստ ուսանողների ու զինվորականների խումբը գրավեց Միացյալ Նահանգների դեսպանատունը' ի աջակցություն իրանական հեղափոխության):
Վուդրո Վիլսոնը (1913-1921 թթ.) նույնպես այսօրինակ Idealpolitik-ի կուրսի կողմնակից էր, որը, սակայն, չկանխեց Առաջին աշխարհամարտը:
Օբաման Քարտերի հաջորդ տիպն է (ի դեպ, Քարտերը նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ), և Օբամայի ձևախախտված դոկտրինը անելիք չունի ներկայիս աշխարհում:
ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1789-1797 թթ.) հայեցակարգն այս պարագայում ճշմարիտ է. «Պատերազմին պատրաստվելը խաղաղություն պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից է»: Վաշինգտոնյան այս դոկտրինի տրամաբանական շարունակությունն էր Ջեյմս Մոնրոյի դոկտրինը (1823թ., հարգանք ԱՄՆ դերի ու նրա ազդեցության գոտիների նկատմամբ), Հարրի Տրումենի դոկտրինը (1947թ., աջակցություն կոմունիզմի ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող երկրներին) և, վերջապես, Ռոնալդ Ռեյգանի (1981-1989 թթ.) դոկտրինը («խաղաղություն' հզորության միջոցով»' Միացյալ Նահանգների զինուժի վերականգնում):
Ներքին քաղաքականությունն է արտաքին քաղաքականության շարունակությունը, թե հակառակը, Օբամայի դեպքում չի գործում ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, կամ դրանք երկուսն էլ գործում են, որովհետև Օբամայի թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական կուրսերի փիլիսոփայությունը նույնական է, soft (փափուկ), ideolpolitik-ային ու ethical (գաղափարական ու բարոյագիտական), ոչ' ռեալիստական: Եվ ուշագրավն այն է, որ Օբաման այդ քաղաքական կուրսում դեռևս չի կողմնորոշվում, այսինքն' ունի հաստատուն կուրս, բայց չունի հաստատուն տեսակետ այդ կուրսի համատեքստում առկա տարբեր հարցերի վերաբերյալ:
Օրինակ' ժողովրդական հուզումների, բողոքի ակցիաների ակտիվացումից հետո Օբաման հայտարարեց, թե ինքը միայն մեկնաբանություն է արել իսլամական կենտրոնի կառուցման իրավաբանական թույլատրելիության մասին: Այլ կերպ ասած' Օբաման չի ասել' այո կամ ոչ:
Այս հայտարարությունն ավելի թուլացրեց Օբամայի' որպես նախագահի քաղաքական հեղինակությունը: Այսինքն' պարզվում է, որ նախագահը հստակ տեսակետ չունի ամերիկացիների համար շատ կարևոր հարցի կապակցությամբ: Նույն կերպ կարելի է ասել, որ Օբաման ասում է' Աֆղանստանում պատերազմը սխալ է, իսկ Իրաքում' ճիշտ, բայց նաև աջակցում է Իրաքից զորքերի դուրսբերումը:
Կարելի է ենթադրաբար եզրակացություն անել. կա՛մ Օբաման օրակարգ չունի, կա՛մ այն չափազանց ռազմավարական է, քաղաքական խաղ է ենթադրում, ինչպես, օրինակ' Ռուսաստանի նկատմամբ Օբամայի դեռևս անհասկանալի քաղաքականությունը:
Երբ անցյալ տարի Օբամա-Մեդվեդև գագաթաժողովից հետո Օբաման փոխնախագահ Ջո Բայդնին ուղարկեց հետխորհրդային զգայուն երկրներ' Ուկրաինա և Վրաստան, ով դրանց մայրաքաղաքներում ագրեսիվ հայտարարություններ արեց, իսկ վերադառնալուց հետո էլ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում վեր հանեց Ռուսաստանի ամենախոցելի հիմնախնդիրները (ժողովրդագրական ու տնտեսական)' կոչ անելով Ռուսաստանին լուրջ չվերաբերվել, մտածեցի, որ Բայդնի այս վարքագծով Օբամա-Մեդվեդև հանդիպումը նմանեցվեց 1961 թ. Քենեդի-Խրուշչով հանդիպմանը, երբ ռուսները սկսեցին խոսել ԱՄՆ-ի «փափկելու» և զիջումներ անելու պատրաստակամության մասին (Քենեդին համաձայնվել էր միջուկային մարտագլխիկներով հրթիռները դուրս հանել Թուրքիայից, իսկ Խորհրդային Միությունն իր մարտագլխիկները պիտի հաներ Կուբայից: Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ն հետագայում չհանեց այդ հրթիռները:) Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց, երբ Օբամայի' Մեդվեդևին հասցեագրված «փափկությանը» հաջորդեց Բայդնի «կոպտությունը»:
Բայց, ամերիկյան այդ վարքագիծը շարունակվեց այնպես, ինչպես որ կար, այսինքն' ճարտասանությունից այն կողմ չանցավ, ընդհակառակը' ճարտասանական այդ վարքագիծն ավելի զարգացրեց. այս տարվա հուլիսին էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր ուղևորվել հետխորհրդային տարածություն ու այնտեղ ՆԱՏՕ-ի դռները բաց լինելու մասին կոչն էր կրկնում. ոչ ավելին, քան կոչ:
Միգուցե ԱՄՆ-ի ռազմավարական վարքագիծը Ռուսաստանի նկատմամբ նույնն է, ինչ եղել է Ռեյգանի ժամանակ: 1980-ականներին Ռեյգանը տնտեսությունն էր համարում Խորհրդային Միության ամենաթույլ կողմը ու նրա հնարավոր կործանման հիմնական պատճառը: Բայց այս դեպքում ստացվում է, որ Օբամայի Ամերիկան սպասում է Ռուսաստանի փլուզման մասին թեզին ու ոչինչ չի անում:
Օբաման պետք է հասկանա, որ ինքն ու իր վարչակազմը անհրաժեշտ ժամանակ ու ռեսուրսներ չունեն նման «strategia»խաղալու համար:
Այսօր, ինչպես ներսում ամերիկացիներն են հիասթափվում Օբամայից, այնպես էլ դրսում պրո-ամերիկյան երկրներն ու քաղաքական ուժերն են հոգնել ամերիկյան շարունակական ճարտասանությունից: Ակնհայտ է, որ Օբամայի քաղաքականությունը մարտահրավեր է դասական Ամերիկային. այս պայքարում, կարծում ենք, Օբաման կպարտվի Ամերիկային:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչև Կոնգրեսի ընտրությունները ամերիկացիները մոռանան մզկիթի պատմությունը, ամերիկացի հայտնի փորձագետ Արիել Քոհենը նշում է, թե «հնարավոր է' մոռանան 2012-ին, բայց մենք թվային աշխարհում ենք ապրում, և մարդիկ, այնուամենայնիվ, չեն մոռանա դա», ավելացնելով, որ « հանրապետականների 2012 թ. նախընտրական գովազդային վահանակները' զույգ աշտարակները խոցող ինքնաթիռների պատկերով, Գյոթեի «Ֆաուստից» էլ հզոր կլինեն»:
Օբաման ընդդեմ Ամերիկայի

Նույն կերպ կամ Քարտերի նման Օբաման էլ ասում է' չարժե վախենալ իսլամից, նրանք գործելու իրավունք ունեն այնպես, ինչպես բոլոր մնացած կրոնները. հոգ չէ, որ իսլամն է ծնել կամ «ձևավորել» հակաամերիկյան ահաբեկչությունը: Կամ ասում է, թե՝ էլեկտրամագնիսական իմպուլսի (EMP) հարձակման սպառնալիքը չափազանցված է (հարկ է հիշել, որ 2001/11-ից առաջ էլ ամերիկացիները չէին հավատում, որ նման ահաբեկչական ակտ կարող է լինել) և բյուջեից ֆինանսներ չի տրամադրում համապատասխան պաշտպանական հովանոց ստեղծելու համար:
Օբաման Քարտերի հաջորդ տիպն է (ի դեպ, Քարտերը նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ), և Օբամայի ձևախախտված դոկտրինը անելիք չունի ներկայիս աշխարհում:
Ինչքան բարոյական է դառնում գերտերությունը, այնքան նրան հոշոտում են անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգում, և ինչքան խաղաղասեր է դառնում այդ տերությունը, այնքան ավելի վտանգավոր է դառնում նրա ապագան:
ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1789-1797 թթ.) հայեցակարգն այս պարագայում ճշմարիտ է. «Պատերազմին պատրաստվելը խաղաղություն պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից է»: Վաշինգտոնյան այս դոկտրինի տրամաբանական շարունակությունն էր Ջեյմս Մոնրոյի դոկտրինը (1823թ., հարգանք ԱՄՆ դերի ու նրա ազդեցության գոտիների նկատմամբ), Հարրի Տրումենի դոկտրինը (1947թ., աջակցություն կոմունիզմի ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող երկրներին) և, վերջապես, Ռոնալդ Ռեյգանի (1981-1989 թթ.) դոկտրինը («խաղաղություն' հզորության միջոցով»' Միացյալ Նահանգների զինուժի վերականգնում):
Ներքին քաղաքականությունն է արտաքին քաղաքականության շարունակությունը, թե հակառակը, Օբամայի դեպքում չի գործում ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, կամ դրանք երկուսն էլ գործում են, որովհետև Օբամայի թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական կուրսերի փիլիսոփայությունը նույնական է, soft (փափուկ), ideolpolitik-ային ու ethical (գաղափարական ու բարոյագիտական), ոչ' ռեալիստական: Եվ ուշագրավն այն է, որ Օբաման այդ քաղաքական կուրսում դեռևս չի կողմնորոշվում, այսինքն' ունի հաստատուն կուրս, բայց չունի հաստատուն տեսակետ այդ կուրսի համատեքստում առկա տարբեր հարցերի վերաբերյալ:
Օրինակ' ժողովրդական հուզումների, բողոքի ակցիաների ակտիվացումից հետո Օբաման հայտարարեց, թե ինքը միայն մեկնաբանություն է արել իսլամական կենտրոնի կառուցման իրավաբանական թույլատրելիության մասին: Այլ կերպ ասած' Օբաման չի ասել' այո կամ ոչ:
Այս հայտարարությունն ավելի թուլացրեց Օբամայի' որպես նախագահի քաղաքական հեղինակությունը: Այսինքն' պարզվում է, որ նախագահը հստակ տեսակետ չունի ամերիկացիների համար շատ կարևոր հարցի կապակցությամբ: Նույն կերպ կարելի է ասել, որ Օբաման ասում է' Աֆղանստանում պատերազմը սխալ է, իսկ Իրաքում' ճիշտ, բայց նաև աջակցում է Իրաքից զորքերի դուրսբերումը:
Կարելի է ենթադրաբար եզրակացություն անել. կա՛մ Օբաման օրակարգ չունի, կա՛մ այն չափազանց ռազմավարական է, քաղաքական խաղ է ենթադրում, ինչպես, օրինակ' Ռուսաստանի նկատմամբ Օբամայի դեռևս անհասկանալի քաղաքականությունը:
Երբ անցյալ տարի Օբամա-Մեդվեդև գագաթաժողովից հետո Օբաման փոխնախագահ Ջո Բայդնին ուղարկեց հետխորհրդային զգայուն երկրներ' Ուկրաինա և Վրաստան, ով դրանց մայրաքաղաքներում ագրեսիվ հայտարարություններ արեց, իսկ վերադառնալուց հետո էլ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում վեր հանեց Ռուսաստանի ամենախոցելի հիմնախնդիրները (ժողովրդագրական ու տնտեսական)' կոչ անելով Ռուսաստանին լուրջ չվերաբերվել, մտածեցի, որ Բայդնի այս վարքագծով Օբամա-Մեդվեդև հանդիպումը նմանեցվեց 1961 թ. Քենեդի-Խրուշչով հանդիպմանը, երբ ռուսները սկսեցին խոսել ԱՄՆ-ի «փափկելու» և զիջումներ անելու պատրաստակամության մասին (Քենեդին համաձայնվել էր միջուկային մարտագլխիկներով հրթիռները դուրս հանել Թուրքիայից, իսկ Խորհրդային Միությունն իր մարտագլխիկները պիտի հաներ Կուբայից: Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ն հետագայում չհանեց այդ հրթիռները:) Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց, երբ Օբամայի' Մեդվեդևին հասցեագրված «փափկությանը» հաջորդեց Բայդնի «կոպտությունը»:
Բայց, ամերիկյան այդ վարքագիծը շարունակվեց այնպես, ինչպես որ կար, այսինքն' ճարտասանությունից այն կողմ չանցավ, ընդհակառակը' ճարտասանական այդ վարքագիծն ավելի զարգացրեց. այս տարվա հուլիսին էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր ուղևորվել հետխորհրդային տարածություն ու այնտեղ ՆԱՏՕ-ի դռները բաց լինելու մասին կոչն էր կրկնում. ոչ ավելին, քան կոչ:
Միգուցե ԱՄՆ-ի ռազմավարական վարքագիծը Ռուսաստանի նկատմամբ նույնն է, ինչ եղել է Ռեյգանի ժամանակ: 1980-ականներին Ռեյգանը տնտեսությունն էր համարում Խորհրդային Միության ամենաթույլ կողմը ու նրա հնարավոր կործանման հիմնական պատճառը: Բայց այս դեպքում ստացվում է, որ Օբամայի Ամերիկան սպասում է Ռուսաստանի փլուզման մասին թեզին ու ոչինչ չի անում:
Օբաման պետք է հասկանա, որ ինքն ու իր վարչակազմը անհրաժեշտ ժամանակ ու ռեսուրսներ չունեն նման «strategia»խաղալու համար:
Այսօր, ինչպես ներսում ամերիկացիներն են հիասթափվում Օբամայից, այնպես էլ դրսում պրո-ամերիկյան երկրներն ու քաղաքական ուժերն են հոգնել ամերիկյան շարունակական ճարտասանությունից: Ակնհայտ է, որ Օբամայի քաղաքականությունը մարտահրավեր է դասական Ամերիկային. այս պայքարում, կարծում ենք, Օբաման կպարտվի Ամերիկային:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչև Կոնգրեսի ընտրությունները ամերիկացիները մոռանան մզկիթի պատմությունը, ամերիկացի հայտնի փորձագետ Արիել Քոհենը նշում է, թե «հնարավոր է' մոռանան 2012-ին, բայց մենք թվային աշխարհում ենք ապրում, և մարդիկ, այնուամենայնիվ, չեն մոռանա դա», ավելացնելով, որ « հանրապետականների 2012 թ. նախընտրական գովազդային վահանակները' զույգ աշտարակները խոցող ինքնաթիռների պատկերով, Գյոթեի «Ֆաուստից» էլ հզոր կլինեն»:
Վահան Դիլանյան
http://ankakh.com/2010/10/58819/