Լ. Խաչատրյան.«Նոր ԸՕ–ն գրելուն մասնակցել են նաև մաթեմատիկոսներն ու աճպարարները»
Այսօր՝ մարտի 10-ին, նոր Ընտրական օրենսգրքի քննարկման թեմայով ասուլիսի ընթացքում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշել է, որ թեկուզ երկրում այժմ գործելու է 100% համամասնական ընտրակարգ, բայց ինքը կողմնակից է 100% մեծամասնականին:
-Որքան ավելի մոտ լինի մեծամասնականին, այնքան ավելի լավ: Ընտրողը կիմանա՝ ում է ընտրում, ում հետ կարող է շփվել որպես պատգամավոր,-ասել է Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ նոր օրենսգիրքը հնարավորինս մոտ է մեծամասնականին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամԼյովա Խաչատրյանն էլ անընդունելի է համարում այն փաստը, որ սկզբում փաստաթուղթն ուղարկվել է ինչ-որ հանձնաժողովի, այնուհետև նոր պետք է քննարկվի ԱԺ-ում, հանրության հետ:
-Այս օրենսգիրքն այնքան բաց տեղեր ունի, այնքան վերահսկելու հնարավորություններ է տալիս: Ի՞նչ են նշանակում գունավոր թղթերը, որոնք դրվում են ծրարի մեջ, և որը դակիչով դակվելու է,-նկատել է Խաչատրյանը:
Նախագծի դրույթները հիմք ընդունելով՝ Խաչատրյանը քվեաթերթիկը համեմատել է դրամի հետ՝ որքան գումար վճարես՝ այդքան ձայն կհավաքես: Ըստ նրա՝ այս օրենսգիրքը գրելուն մասնակցել են ոչ միայն օրենսդիրները, այլ նաև մաթեմատիկոսները և աճպարարները:
Լ. Խաչատրյան.«Նոր ԸՕ–ն գրելուն մասնակցել են նաև մաթեմատիկոսներն ու աճպարարները»
Այսօր՝ մարտի 10-ին, նոր Ընտրական օրենսգրքի քննարկման թեմայով ասուլիսի ընթացքում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշել է, որ թեկուզ երկրում այժմ գործելու է 100% համամասնական ընտրակարգ, բայց ինքը կողմնակից է 100% մեծամասնականին:
-Որքան ավելի մոտ լինի մեծամասնականին, այնքան ավելի լավ: Ընտրողը կիմանա՝ ում է ընտրում, ում հետ կարող է շփվել որպես պատգամավոր,-ասել է Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ նոր օրենսգիրքը հնարավորինս մոտ է մեծամասնականին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանն էլ անընդունելի է համարում այն փաստը, որ սկզբում փաստաթուղթն ուղարկվել է ինչ-որ հանձնաժողովի, այնուհետև նոր պետք է քննարկվի ԱԺ-ում, հանրության հետ:
-Այս օրենսգիրքն այնքան բաց տեղեր ունի, այնքան վերահսկելու հնարավորություններ է տալիս: Ի՞նչ են նշանակում գունավոր թղթերը, որոնք դրվում են ծրարի մեջ, և որը դակիչով դակվելու է,-նկատել է Խաչատրյանը:
Նախագծի դրույթները հիմք ընդունելով՝ Խաչատրյանը քվեաթերթիկը համեմատել է դրամի հետ՝ որքան գումար վճարես՝ այդքան ձայն կհավաքես: Ըստ նրա՝ այս օրենսգիրքը գրելուն մասնակցել են ոչ միայն օրենսդիրները, այլ նաև մաթեմատիկոսները և աճպարարները:
Աղբյուրը՝ «vesti.am»։