Լրահոս

10.03.2016 13:04


Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը

Մարտի 11-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդես կգան հայտարարությամբ:

Նշենք, որ ՀԱՊԿ ԽՎ կանոնադրության համաձայն՝ նիստի եւ դրա հետ կապված մյուս միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Այս խորագրի վերջին նյութերը