Քաղաքական

10.03.2016 12:35


Վ. Այվազյան. «Բանակցություններ են գնում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ»

Վ. Այվազյան. «Բանակցություններ են գնում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ»

Բանակցություններ են գնում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը։

«Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի։ Հիմա այդ գազը իրա ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի՝ մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով։ Ինչո՞ւ է հենց Հայաստանը ռեալը, որովհետև գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա»,– նշել է պատգամավորը։

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ եթե գազամուղը պատկանում է «Գազպրոմին», և պետությունը որևէ լիազորություն չունի այդ գազամուղի նկատմամբ, ինչպես են այդ հնարավորությունից օգտվելու, Վարդան Այվազյանը նկատել է, որ ՀՀ-ում գտնվող ցանկացած ապրանք, անկախ սեփականության ձևից, այդ երկրինն է.

«Որևէ մեկը այդ սեփականության պետական նշանակության օգտագործման համար քեզ չի կարող պայման թելադրել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը