Աշխարհ

10.03.2016 09:50


Ահաբեկիչ Աբու–Ումարա աշ–Շիմանին ողջ է

Ահաբեկիչ Աբու–Ումարա աշ–Շիմանին ողջ է

Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ներկայացուցիչները հերքել են ԱՄՆ ՌՕՈւ հարվածների արդյունքում ԻԼԻՊ–ի առաջնորդներից մեկի՝ Աբու–Ումարա աշ–Շիմանիի ոչնչացման մասին վերջերս տարածված տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է AFP–ն։

Աղբյուրը նշում է, որ աշ–Շիմանիի թիկնապահները զոհվել են սիրիական ալ Շադդադի քաղաքում իրականացված ավիահարվածից։ Դիտարանի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանի խոսքով՝ ինքը զինյալը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել։

Ավելի վաղ ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչները հաղորդել էին ահաբեկչի հնարավոր մահվան մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը