Տեղի կունենա բիզնեսի համագործակցության աջակցման դրամաշնորհային մրցույթ և վենչուրային կոնֆերանս
Դեկտեմբերի 2-ին «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպվող վենչուրային կոնֆերանս։ Կոնֆերանսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիայի ոլորտների 14 ներդրումային ծրագրերի հետ, որոնք մշակվել են Բիզնես համագործակցության աջակցման դրամաշնորհի շրջանակներում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը։
Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ և բավական հաջող է ընթանում։
Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտին կառավարության աջակցությանը՝ Վաչե Կիրակոսյանը նշել է, որ 2009թ. ոլորտի աջակցությանն ուղղվել է մոտ 200 մլն դրամ։ Թե որքան կլինի 2010թ. աջակցությունը, Վ.Կիրակոսյանը դժվարացել է պատասխանել՝ նշելով, սակայն, որ չնայած ճգնաժամային պայմաններին՝ գումարը 2009-ից պակաս չի լինի։

7or.am