Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայաստանյան և միջազգային (մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունների համընդհանուր կարծիքով հայաստանյան ընտրությունների գլխավոր արատներն են. ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և այլ անձանց փոխարեն բազմակի քվեարկությունը, ընտրակաշառքը, լցոնումները, ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը, վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը, անպատժելիությունը (ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը), բողոքարկման համակարգի անկատարությունն ու փաստացի չգործելը:
Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես վերացնել ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը: Այն վերացնում է ընտրական գործընթացների նկատմամբ չնչին վստահությունն անգամ, հասարակությանը գցում է հուսալքության, անելանելիության, այլընտրանքի բացակայության, ծայրահեղ միջոցների դիմելու անխուսափելիության զգացման մեջ: Կործանարար այս ընթացքը հնարավոր է կանխել կա¢մ իշխանության կամքի առկայության դեպքում, կա¢մ ընդդիմության և քաղաքացիական հասարակության համախմբմամբ՝ ընտրական մեխանիզմներում կեղծարարության համար հնարավոր բոլոր սողանցքերը փակելու և ընտրական գործընթացը վերահսկելու խնդրի շուրջ:
2015թ.-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քարոզչության փուլում Հայաստանի իշխանությունները հավաստիացնում էին, որ քննարկման են ներկայացնելու Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որն արմատապես փոխելու է վիճակը և դուռ է բացելու դեպի լիակատար ժողովրդավարություն:
Սակայն, խախտելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի պահանջները, այժմ իշխանությունը հրապարակեց հույժ գաղտնի պայմաններում մշակված Ընտրական օրենսգրքի նախագիծը, կամ, ըստ էության, իշխանության ապօրինի վերարտադրության մտադրությունների մասին հռչակագիրը:
Հրապարակված նախագծի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Քննարկման ներկայացված փաստաթղթով լուծումներ չեն տրվել Հայաստանի ընտրական համակարգի` վերը թվարկված արատներից և ոչ մեկին, հաշվի չեն առնվել այդ ուղղությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ արված առաջարկությունները:
2. Նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք ակնհայտ նահանջ են ժողովրդավարությունից, նույնիսկ գործող օրենսգրքի համեմատությամբ: Մասնավորապես.
ա) էապես սահմանափակված են հասարակական վերահսկողության մեխանիզմները. կրճատված են դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և վստահված անձանց լիազորությունները (հոդվածներ 30,31,32,34), ինչը զգալիորեն դյուրացնում է լցոնումների և ընտրությունների արդյունքները կեղծելու հնարավորությունը,
բ) ներմուծվում է տեղամասի կտրվածքով, ինչը, բացառելով կենտրոնացված բազայի հաշվառման տվյալների հիման վրա մատնահետքով ընտրողների նույնականացման հնարավորությունը, ընդամենը ընտրակեղծարարության քողարկման միջոց է, քանի որ ոչ միայն չի կանխարգելում կրկնակի քվեարկությունը, այլ ընդհակառակը՝ կանաչ լույս է վառում կրկնաքվեարկություն իրականացնող, այսպես կոչվածհամար (հոդվածներ 66,67),
գ) հիմնովին ձևախեղվում է համամասնական ընտրակարգի էությունը, իսկ համամասնականի քողի տակ հասարակությանը հրամցվում է մի համակարգ, որտեղ Ազգային ժողովի պատգամավորների կեսն իրականում ընտրվում է մեծամասնական ընտրակարգով (հոդվածներ 84,95), ինչը էական հետընթաց է գործող օրենսգրքի համեմատությամբ և բազմապատկում է ընտրական գործընթացների վրա վարչական և ֆինանսական ռեսուրսի ազդեցությունը,
դ) զգալիորեն ավելացվում է ֆինանսական ցենզի՝ ընտրական գրավի և նախընտրական հիմնադրամների ծախսերի շեմը, ինչը ընդլայնում է իշխանության ձևավորման հարցում օլիգարխիկ համակարգի ազդեցության հնարավորությունը (հոդվածներ 83,92),
ե) խոշորացված ընտրատարածքների պարագայում հիմքեր են ստեղծվում մի քանի անգամ նվազեցնելու, կամ սահմանափակելու ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորությունները (հոդված 36):
3. Ռեժիմի մտադրությունների մասին սույն հռչակագիրը վկայում է, որ հասարակությունը գործ ունի ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ՝ ընտրակեղծարարության մեքենան կատարելագործելու և օրենսդրորեն ամրապնդելու, խորհրդարանական համակարգի շղարշով պարուրված՝ երկրում միակուսակցական համակարգ կամ միահեծան իշխանություն հաստատելու՝ Սերժ Սարգսյանի հանցավոր ծրագրի հետ: Այս ծրագրի սկիզբը դրվեց կեղծև ավարտին պետք է հասցվի 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններով: Այն սպառնում է խարխլել երկրի անվտանգությունը, ներքին կայունությունը և փակում է զարգացման հեռանկարը:
4. Հայ Ազգային Կոնգրեսը մերժում է հանցավոր նպատակներ հետապնդող այս նախագիծը, անընդունելի է համարում հակաժողովրդավարական նոր դրույթների ներմուծումը և պնդում է, որ Հայաստանում իրական ընտրական համակարգ հաստատելու նպատակով անհրաժեշտ է նախևառաջ՝
- Մաքրել ընտրացուցակները: Այդ նպատակով ընտրողների ռեգիստրում (հետևաբար՝ նաև ընտրացուցակներում) սահմանել առանձնացված հաշվառում Հայաստանում մշտապես բնակվող և հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելին) բացակայող քաղաքացիների համար: Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքի իրացման համար նախատեսել առանձին ընթացակարգ,
- Հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց կողմից ստորագրված ցուցակները, դրանք հասանելի դարձնել ստուգումների համար` որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր,
- Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մ. շառավղով տարածքը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետեւել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին: Տեսանկարահանված նյութերը պետք է դառնան ընտրական փաստաթուղթ,
- Բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման հուսալի մեխանիզմ:
5. Մենք կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը՝ մերժել Սերժ Սարգսյանի սույն հանցավոր ծրագիրը և միավորվել Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելու նպատակի շուրջ:
ՀԱԿ–ի և ՀԺԿ–ի համատեղ հայտարարությունը
Ընտրական օրենսգրքի նախագծի կապակցությամբ