Լրահոս

30.11.2009 18:19


Է.Շարմազանովը կիսում է Հովիկ Աբրահամյանի կարծիքը

Է.Շարմազանովը կիսում է Հովիկ Աբրահամյանի կարծիքը

ՀՀԿ 12-րդ համագումարում Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ կամ զուտ քաղաքական առաջխաղացման հնարավորություն»։ «Կա՞ն կուսակցությունում նման մարդիկ» հարցին պատասխանելով՝ ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ կիսում է Հովիկ Աբրահամյանի կարծիքը.

-Ես անուն, ազգանունով չեմ կարող դիմել, քանի որ կուսակցությունը զերծ չէ հասարակությունից, և եթե հասարակության մեջ կան նման մարդիկ, ուրեմն կուսակցության մեջ էլ կան։ Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, և կուսակցությունում կան այն բոլոր լավ և վատ կողմերը, որոնք կան ցանկացած հասարակության մեջ, և կարծում եմ, որ այս գնահատականի դրականն այն է, որ նաև ԱԺ նախագահը բաց խոսեց, և իհարկե այստեղ ես կիսում եմ պարոն Աբրահամյանի կարծիքը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը