Լրահոս

09.03.2016 14:00


Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հայտնում են նրա մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Սարգսյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար և այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:

Մոսկվայում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին կմասնակցի նաև շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս խորագրի վերջին նյութերը