Այն ուժը, որի հետ համագործակցել է Խաչատուր Սուքիասյանը, պարտվել է
Իմ ընկերների ցուցակում կան ՀԱԿ-ի շատ համակիրներ, սակայն, միևնույն է, պետք է ասեմ... Եթե հետևենք Խաչատուր Սուքիասյանի քաղաքական կենսագրությանը, ապա կարող ենք ֆիքսել, որ բոլոր այն ուժերը, որոնց հետ նա համագործակցել է, վերջում պարտվել են:
Իր կենսագրության սկզբում Սուքիասյանը համագործակցում էր Վանո Սիրադեղյանի հետ, ում քաղաքական գործունեության ավարտի մասին բոլորը քաջատեղյակ են: Սուքիասյանի «երկրորդ գալուստը» տեղի ունեցավ 2008 թ., երբ նա Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի հետ պայքարում էր իշխանափոխության համար: Այդ անգամ ամեն ինչ ավարտվեց Տեր-Պետրոսյանի պարտությամբ, իսկ Սուքիասյանը կորցրեց «Բջնին»:
Հիմա Խաչատուր Սուքիասյանը քաղաքական դաշտում, այսպես ասած, սերտորեն համագործակցում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ...
Կարծում եմ՝ մտքերիս տրամաբանությունը հասկացաք և հասկացաք նաև, թե ինչ է սպասվում Նիկոլին գալիք ընտրությունների ժամանակ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից