ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել Իրանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է, որ օրենսդիրները մտադիր են հերթական հրթիռային փորձարկումն իրականացրած Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ռայանը նշել է, որ Իրանի գործողությունները սադրիչ բնույթ են կրում:
«Բալիստիկ հրթիռի փորձարկումը միջազգային իրավունքի խախտում է», - ընդգծել է Ռայանը:
Հիշեցնենք, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման մասին տեղեկությունները ԶԼՄ-ում հայտնվել էին մարտի 8-ին: Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ փորձարկվել են փոքր, միջին և մեծ հեռավորության հրթիռներ:

7or.am