Թրամփին համեմատում են Հիտլերի հետ, իսկ նա շարունակում է հաղթել (տեսանյութ)
Ամերիկյան հեռուստաալիքները Միչիգանի և Միսիսիպիի փրայմերիզների նախնական արդյունքներն են հրապարակում։ Հանրապետականների շրջանում 2 նահանգում էլ առաջատարը միլիարդատեր Դոնալդ Թրամփն է, իսկ դեմոկրատների ճակատում ընտրողների համակրանքը կիսվել է Հիլարի Քլինթոնի և Բերնի Սանդերսի միջև։ Այդուհանդերձ, Քլինթոնն իր արդյունքներով շարունակում է առաջատարը մնալ։
Հիլարին իրեն բավական հանգիստ է պահում։ Բարձրագոչ հայտարարությունների փոխարեն նա այցելել է Դեթրոյթի հացաբուլկեղենի խանութ և ոչ պաշտոնական միջավայրում շփվել իր պոտենցիալ ընտրազանգվածի հետ։
Միչիգանում նախկին պետքարտուղարից ձայների քիչ առավելությամբ առաջ է անցել Բերնի Սանդերսը։ Փոխարենը՝ Միսիսիպիում առաջատարը Քլինթոնն է։
Միանգամայն այլ մթնոլորտ է տիրում հանրապետականների շրջանում։ Այստեղ կուսակցության թիվ մեկ թշնամին Դոնալդ Թրամփն է։ Ամեն ինչ այնքան լուրջ է, որ կուսղեկավարությունն անգամ արտահերթ գագաթաժողովի նման հավաք է հրավիրել, որին ներկա են եղել ամերիկացի ազդեցիկ քաղգործիչներն ու խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ «Apple»–ի, «Google»–ի ու «SpaceX»–ի։

Մանրամասները՝ «vesti.ru»–ի տեսանյութում։
7or.am