Աշխարհ

09.03.2016 09:00


«Amnesty International».ԵՄ–ն ու Թուրքիան իջել են մարդկանց առևտրի մակարդակի

«Amnesty International».ԵՄ–ն ու Թուրքիան իջել են մարդկանց առևտրի մակարդակի

«Amnesty International»–ն անմարդկային է անվանել ԵՄ–Թուրքիա գագաթաժողովում Հունաստան հասած փախստականներին Թուրքիա արտաքսելու մասին որոշումը։ Այս մասին ասվում է ոչ կառավարական կազմակերպության հայտարարությունում։ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը նույնպես խստորեն քննադատել է ներգաղթյալների զանգվածային արտաքսման ծրագիրը:

«ԵՄ–ն ու Թուրքիան ցածր մակարդակի իջան՝ մինչև մարդկանց իսկական առևտրի, որը շատ հեռու է աշխարհում ամենախոցելի ժողովուրդներից մեկի իրավունքներից ու արժանապատվությունից»,ԵՄ–ին առընթեր «Amnesty International»-ի ներկայացուցչության տնօրեն Իրեն Մաքհովանի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Իրավապաշտպան կազմակերպությունը վստահ է, որ Թուրքիայում փախստականներին շավ վատ են վերաբերվում, իսկ նրանց ընձեռած «պայմանները» պարզապես սոսկալի են։ Աննշան զանցանքի համար ներգաղթյալներին անմիջապես Սիրիա են արտաքսում։

Բացի դրանից՝ «Amnesty International»-ը մտահոգություն է հայտնել, որ ԵՄ–ն Թուրքիան «անվտանգ երկիր» է ճանաչել ներգաղթյալների համար։

«Թուրքիան բռնի ուժով փախստականներին Սիրիա է վերադարձրել, իսկ ներգաղթյալներից շատերի վիճակը երկրում անհուսալի է. նրանք անօթևան են։ Հարյուր հազարավոր երեխաների անհասանելի է կրթությունը։ Ոչ մի դեպքում Թուրքիային չպետք է «անվտանգ երրորդ երկիր» անվանել, որին ԵՄ–ն կարող է մեծ ծախսերով փոխանցել իր պարտավորությունները»,–հավելել է Մաքհովանը։

Իրավապաշտպանները նաև խիստ քննադատության են արժանացրել Արևմտյան Եվրոպայի երթուղին փախստականների առաջ փակելու ԵՄ որոշումը, որի պատճառով հազարավոր մարդիկ կարող են լքված մնալ փողոցում՝ առանց մարդասիրական օգնության ու որևէ աջակցության։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ–ն, բացի 3 մլրդ եվրոյից, պատրաստ է Թուրքիային հավելյալ միջոցներ տրամադրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը