Աշխարհ

08.03.2016 22:00


Սիբիրից Ավստրալիա. շվեյցարուհին ոտքով 16 հազ կմ է անցել

Սիբիրից Ավստրալիա. շվեյցարուհին ոտքով 16 հազ կմ է անցել

Շվեյցարիայի բնակչուհի Սառա Մարկիուսը խիզախել է և իր կյանքի ամենաերկարատև ու հեռավոր ճանապարհորդությունն իրականացրել՝ անցնելով 16 հազ կմ։

«Lifenes.ru»–ի փոխանցմամբ՝ կինն իր արշավը սկսել է Սիբիրից և ավարտել Ավստրալիայում։

Ընդհանուր առմամբ, ճանապարհորդությունը 1000 օր է տևել։ Այդ ընթացքում շվեյցարուհին եղել է 6 երկրում, մաշեցրել 8 զույգ կոշիկ և խմել 3 հազ գավաթ թեյ։ Նա ոտքով անցել է Հոբի անապատով, Չինաստանով, Լաոսով ու Թայլանդով։

Ավելի վաղ էլ կինը ոտքով անցել էր Նոր Զելանդիան։

Մարկիուսը պատմել է, որ փոքրուց հետաքրքրասեր է եղել և շատ ժամանակ անցկացրել հայրենի Շվեյցարիայի բնության գրկում։ 8 տարեկանում նա իր շան հետ փախել է և ամբողջ գիշեր քարանձավում անցկացրել:

«Ճանապարհորդ չես դառնում. այդպիսին ծնվում ես», –ասում է Սառան:

Տարիքի հետ կնոջ ճանապարհորդությունները սկսել են ավելի հեռավոր ու լուրջ բնույթ ստանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը