ԵՄ-ն և Թուրքիան հանաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հիմնարար սկզբունքները
ԵՄ-ն և Թուքիան համաձայնության են եկել գաղթականների հոսքերի կրճատման հարցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գաղթականների հարցով կայացած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո:
«Մենք պայմանավորվել ենք, որ համատեղ գործողությունների ծրագրի իրականացումը մնում է առաջնահերթ: Մենք պայմանավորվել ենք կրճատել միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպա» - հայտարարել է Տուսկը:
Ըստ նրա` Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերադարձնել Թուրքիայից Հունաստան եկած բոլոր անօրինական գաղթականներին, արագացնել վիզային ազատականացման ծրագիրը, սիրիացի փախստականներին օգնելու համար հավելյալ ֆինանսավորման ծրագրի իրականացումը, նոր էջ բացել Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու բանակցություններում և այլն:

7or.am