Աշխարհ

08.03.2016 11:24


Հարավային Կորեան ընդլայնել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ

Հարավային Կորեան  ընդլայնել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ

Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: «Reuters»-ի փոխանցմամբ` պատժամիջոցների տակ հայտնվածների նոր ցուցակում հայտնվել է ևս 40 պաշտոնյա և 30 կազմակերպություն, որոնք ներգրավված են Հյուսիսային Կորեայի ռազմական ծրագրերում և զանգվածայի ոչնչացման զենքի ստեղծման գործում:

Բացի այդ, պաշտոնական Սեուլն արգելել է վերջին 180 օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայի նավահանգիստներում նկատած նավերին մտնել երկրի նավահանգիստներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը