Աշխարհ

08.03.2016 10:47


Մարիա Շարապովայի արյան մեջ դոպինգ են հայտնաբերել (տեսանյութ)

Մարիա Շարապովայի արյան մեջ դոպինգ են հայտնաբերել (տեսանյութ)

Աշխարհահռչակ թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ իր դոպինգ-թեստը «Australian Open» մրցաշարից առաջ դրական արդյունք է ցույց տվել:

Ինչպես տեղեկացնում է «Газета.Ру»-ն, այդ իսկ պատճառով ITF-ը որոշում է կայացրել արգելել նրա մասնակցությունը մարտի 12-ին Ավստրալիայում կայանալիք թենիսի մրցաշարին: Մարզուհու մասնակցությունն Օլիմպիական խաղերին այժմ մեծ հարցականի տակ է:

Մամուլի ասուլիսի ժամանակ Շարապովան խոստովանել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո վերականգնվելու համար վերջին 10 տարվա ընթացքում օգտագործել է միլդրոնաթ, որը պարունակում է հունվարի 1-ից արգելված մելդոնիյ նյութը:

«Ես մեծ սխալ եմ գործել: Ես հուսախաբ արեցի իմ երկրպագուներին և սպորտը, որով զբաղվում եմ չորս տարեկանից, և որը սիրում եմ ամբողջ սրտով», - ասել է Շարապովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը