Լրահոս

30.11.2009 18:15


Է.Շարմազանով. «Համաշխարհային մեդիան ընդունում և գրում է, որ Բակո Սահակյանը ԼՂ նախագահն է»

Նախագահն իր ելույթում ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ՀՀԿ-ի կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ անփոփոխ է, գնդակը գտնվում է թուրքական կիսադաշտում, և հայկական կողմի համար անթույլատրելի է ցանկացած ձգձգում Թուրքիայի կողմից։

-Եթե թուրքական կողմն արհեստականորեն ձգձգի արձանագրությունների վավերացումը, Հայաստանն օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ իրավական բոլոր նորմերով կիրականացնի համապատասխան քայլեր։ Հայաստանը միակողմանի որևէ պարտավորվածություն չունի. այն արձանագրությունները, որոնք նա ստորագրել է, միակողմանի ուժ չեն ունենա։

Նախագահը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ԼՂՀ հիմնահարցում ամենակարևորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, և դրանց վերաբերյալ արդեն իսկ դրական ազդակներ կան, և պատահական չէ, որ «Euronews» ալիքով ԼՂՀ հակամարտության վերաբերյալ նյութ է ցուցադրվել, որտեղ Բակո Սահակյանը լուսագրում ներկայացված էր որպես ԼՂՀ նախագահ։

-Փաստ է, որ համաշխարհային մեդիան ընդունում և գրում է, որ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի նախագահն է։ Կարծում եմ՝ սա ևս նախաձեռնողական քաղաքականության արդյունք է,- ընդգծել է Է.Շարմազանովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը