Աշխարհ

07.03.2016 21:00


Օդաչուն սպառնացել է կործանել ուղևորատար ինքնաթիռը, եթե կինը լքի իրեն

Օդաչուն սպառնացել է կործանել ուղևորատար ինքնաթիռը, եթե կինը լքի իրեն

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Իտալիայում: «The Independent»-ի փոխանցմամբ՝ Հռոմ– Ճապոնիա չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն թռիչքից մի քանի րոպե առաջ կնոջը հաղորդագրություն է ուղարկել, որում սպառնացել է կործանել 200 ուղևորով ինքնաթիռը, եթե նա լքի իրեն: Բարեբախտաբար, կինը հասցրել է հայտնել նամակի մասին ոստիկանությանը և Ֆյումիչինո օդանավակայանի աշխատողներին:

Թռիչքից հաշված րոպեներ առաջ ոստիկանությունը ձերբակալել է օդաչուին, սակայն ուղևորներին տեղի ունեցածի մասին չեն տեղեկացրել:

Աղբյուրը նշում է, որ դեպքը տեղի է ունցել անցած տարվա հունվարին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը