Աշխարհ

07.03.2016 20:40


Կանանց ուղեղն ավելի արդյունավետ է գործում, քան տղամարդկանցը

Կանանց ուղեղն ավելի արդյունավետ է գործում, քան տղամարդկանցը

Կանանց ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, քան տղամարդկանցը։ Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, նման եզրակացության են հանգել ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները և նրանց գործընկերներն Իսպանիայի Մադրիդից:

Գիտնականներն ուսումնասիրել են հիպոկամպուսը՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է օպերատիվ և տարածական հիշողության համար:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որքան ավելի մեծ է հիպոկամպուսը տղամարդկանց մոտ, և որքան ավելի շատ են նրա նեյրոնները, այնքան ավելի բարձր են ինտելեկտուալ կարողությունները: Իսկ ահա կանանց մոտ նման կապը չի նկատվում: Ավելին՝ գիտնականները ենթադրել են, որ ավելի փոքր հիպոկամպուսի պարագայում կանանց ինտելեկտուալ կարողություններն ավելի բարձր են:

Աղբյուրի փոխանցմամբ` հոգեբանական թեսթերի ժամանակ կանանց ուղեղն ավելի արդյունավետ է գործել, քան տղամարդկանցը:

«Համեմատաբար փոքր հիպոկամպուսում նյարդային բջիջներն ավելի մոտիկ են գտնվում, և ազդանշաններն ավելի արագ են փոխանցվում», - հայտնել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Թրևոր Ռոբբինսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը