Աշխարհ

07.03.2016 17:00


Թուրքիան մտադիր է ավելի շատ փախստական ընդունել ԵՄ անդամության դիմաց

Թուրքիան մտադիր է ավելի շատ փախստական ընդունել ԵՄ անդամության դիմաց

Այսօր Բրյուսելում ԵՄ–Թուրքիա գագաթաժողովին նախատեսվում է բարձրացնել վիզային ռեժիմի դյուրացման կարգը Թուրքիայի և ԵՄ երկրների միջև։

«ԵՄ–Թուրքիա այսօրվա գագաթաժողովը նվիրված կլինի ոչ միայն ապօրինի ներգաղթին, այլ նաև Թուրքիայի՝ ԵՄ մտնելուն։ Թուրքիան պատրաստ է լինել ոչ միայն ԵՄ կողքին, այլ նաև նրա անդամ։ Հարկավոր է տեսնել մեր ընդհանուր մայրցամաքի ամբողջական պատկերը՝ ոչ միայն ներգաղթը, այլ նաև մեր առջև ծառացած մյուս մարտահրավերները։ Այդ ամենի միակ պատասխանը համերաշխությունն է»,– Դավութօղլուի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Թուրք գործիչը հավելել է, որ բավական կառուցողական հանդիպում է ունեցել Մերկելի հետ.

«Մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ուս ուսի կանգնելու մեր մայրցամաքի ապագայի համար»։

Դավութօղլուի խոսքով՝ իր երկիրը կարող է ավելի շատ փախստականներ ընդունել Թուրքիայի և ԵՄ երկրների միջև վիզային կարգի դյուրացման, ինչպես նաև ԵՄ անդամություն ստանալու դիմաց։

«Lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ այսօր Մակեդոնիայի սահմանին հավաքված հազարավոր փախստականներ սպասում են Բրյուսելի գագաթաժողովի արդյունքներին, որը կլուծի նրանց հետագա ճակատագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը