Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է թռիչքների վերսկսման հնարավորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի առաջնորդ Աբդելֆաթթահ Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է նաև թռիչքների վերսկսման հնարավորությունը դեպի Եգիպտոս։
Այս մասին, «Lifenews.ru»–ի փոխանցմամբ, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ քննարկվել են ռուս–եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հրատապ հարցեր, անդրադարձ է կատարվել երկու երկրների համգործակցությանն էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտներում։ Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել երկկողմ կապերն այլ մակարդակներում։
Հիշեցնենք՝ նախորդ տարի ռուսաստանցիների համար փաստացի փակվեց զբոսաշրջային երկու ուղղություն՝ դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Առաջինի դեպքում դա պայմանավորված էր ռուսական ինքնաթիռի խոցմամբ, երկրորդի դեպքում՝ ռուսական А321–ի կործանմամբ. Սինայական թերակղզում ահաբեկչության զոհ դարձավ 224 մարդ։

7or.am