Աշխարհ

07.03.2016 15:30


Սիրիական ընդդիմությունը համաձայնել է միջսիրիական բանակցությունների վերսկսմանը

Սիրիական ընդդիմությունը համաձայնել է միջսիրիական բանակցությունների վերսկսմանը

Բանակցությունների հարցով սիրիական բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչ Ռիադ Նասսանը հայտարարել է, որ կոմիտեն մտադիր է մասնակցել Ժնևում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև ՄԱԿ–ի կազմակերպած բանակցություններին՝ երկրում հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Ընդդիմադիր գործիչը գործակալությանն ասել է, որ բանակցությունների ընթացքում իրենք կցանկանային քննարկել Սիրիայի քաղաքական անցման հարցը։

«Մենք հակված ենք դրանց գնալուն»,–ասել է Նասսանը։ Հավելելով, որ կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից հրադադարի խախտման դեպքերը վերջին օրերին նվազել են՝ նա հույս է հայտնել, որ դրանք ընդհանրապես կզրոյանան, ինչն էլ բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցությունների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը