Լոնդոնի քաղաքապետ. «Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ–ից՝ ինչպես բանտից»
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը համեմատել է բանտից ազատվելու հետ։ Այդ մասին ԵՄ–ն լքելու ջատագովը հայտնել է BBC–ի հետ հարցազրույցում.
«Ասես կալանավորը բաց թողնի բանտի դուռը, և մարդիկ սահմանագծից այնկողմ լույսով ողողված երկիր տեսնեն»,–ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ բրիտանական բիզնեսն այդկերպ կթոթափի ծանր բեռը։
Ավելի վաղ էլ եվրասկեպտիկների մեկ այլ առաջնորդ, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել էր, որ Եվրոպան ահաբեկչություն ու ֆաշիզմ է հրահրում։ Նա նաև մեղադրել էր ԵՄ ղեկավարությանը թագավորության՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններն արգելափակելու մեջ։
Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն նշանակված է 2016թ. հունիսի 23–ին։ТАСС–ի փոխանցմամբ՝ վերջին սոցհարցումների արդյունքներով՝ ներկայումս այն լքելու կողմնակիցները կեսից ավելին են։
Լոնդոնի քաղաքապետ. «Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ–ից՝ ինչպես բանտից»
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը համեմատել է բանտից ազատվելու հետ։ Այդ մասին ԵՄ–ն լքելու ջատագովը հայտնել է BBC–ի հետ հարցազրույցում.
«Ասես կալանավորը բաց թողնի բանտի դուռը, և մարդիկ սահմանագծից այնկողմ լույսով ողողված երկիր տեսնեն»,–ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ բրիտանական բիզնեսն այդկերպ կթոթափի ծանր բեռը։
Ավելի վաղ էլ եվրասկեպտիկների մեկ այլ առաջնորդ, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել էր, որ Եվրոպան ահաբեկչություն ու ֆաշիզմ է հրահրում։ Նա նաև մեղադրել էր ԵՄ ղեկավարությանը թագավորության՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններն արգելափակելու մեջ։
Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն նշանակված է 2016թ. հունիսի 23–ին։ ТАСС–ի փոխանցմամբ՝ վերջին սոցհարցումների արդյունքներով՝ ներկայումս այն լքելու կողմնակիցները կեսից ավելին են։
7or.am