Աշխարհ

07.03.2016 12:55


Սեուլը ԿԺԴՀ-ի հայտարարությունը սադրանք է համարում (տեսանյութ)

Սեուլը ԿԺԴՀ-ի հայտարարությունը սադրանք է համարում (տեսանյութ)

Հարավային Կորեան հայտարարել է, որ միջուկային զենքի օգտագործման պատրաստակամության մասին ԿԺԴՀ-ի հայտարարությունը համարում է սադրանք:

Ազգային միավորման գործերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չոն Չուն Հինն ընդգծել է, որ նման գործողությունները ոչ մի դրական ազդեցություն չունեն ոչ Հարավի ու Հյուսիսի հարաբերությունների և ոչ էլ Հյուսիսային Կորեայի համար:

Ավելի վաղ ԿԺԴՀ–ն սպառնացել էր միջուկային հարված հասցնել ԱՄՆ–ին ու Հրվ. Կորեային, եթե նրանց համատեղ զորավարժությունները սպառնան Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը