Դեռ սովետի ժամանակներում Մարտի 8-ը ասոցացրել եմ Հրանուշ Հակոբյանի հետ ու անլուրջ եմ համարել այդ «տոնը»:
Էն ժամանակներում հիմնարկներում հավաքվում ու քեֆեր էին անում, շեֆերի կանանց համար էլ ֆրանսիական «Մաժե նուար» օծանելիք ու «Կոբալտի սերվիս» էին նվեր տանում...
Հիմա էլ նույնն է...Նվերի առարկան է մի քիչ փոխվել...
Ո՛չ այն ժամանակ էին հիշում, որ դա կանանց իրավունքների պաշտպանության օրն է, ոչ էլ հիմա են դա կարեւորում: Չնայած, ինձ համար աբսուրդ է առանձին կանանց իրավունքների պաշտպանության մասին խոսելը: Կարծես, կինը մարդ չէ, ինչ-որ ուրիշ կենդանի է, որ նրա իրավունքներն առանձին պաշտպանվեն:
Կա մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմ կամ սահմանում, որն անկախ սեռից՝ վերաբերում է բոլորին: Բայց այսօր լսեցի մի ապշեցուցիչ պատմություն ու մի փոքր վերանայեցի մոտեցումս:
Ուրեմն, Գյումրիում մայրն իր որդու համար աղջիկ է փախցրել, բերել է իր տուն մինչեւ էս քանի օրը որդին Մոսկվայից գա: Որդին էլ ընդհանրապես այդ աղջկան չի տեսել ու չի էլ ճանաչում...
Ավելի զավեշտական բան չէի լսել: Բայց միաժամանակ՝ ողբալի:
21-րդ դարում պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գիտակցություն կա։
Հիմա էդ աղջկա իրավունքները թող օղորմածիկ Ցետկինն ու Հրանուշը պաշտպանեն...
Գյումրիում մայրն իր որդու համար աղջիկ է փախցրել

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից