Է. Շարմազանով. «Եղել են և կան դեմքեր, ովքեր իրենցից խելացի որևէ մեկին չեն պատկերացնում»
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 12-րդ համագումարում ուժեղ կուսակցության, ուժեղ նախագահի ելույթ էր, որովհետև նախագահն իր ելույթում հստակ նշեց, որ Հանրապետականը, լինելով ազգային անկախության հիմնասյուներից մեկը, այդուհանդերձ, երբեք չդարձավ առաջնորդի կուսակցություն, չնայած ուներ և ունի հզոր առաջնորդներ. և՛ Աշոտ Նավասարդյանը, և՛ Վազգեն Սարգսյանը, և՛ Անդրանիկ Մարգարյանը, և՛ այսօր Սերժ Սարգսյանը հզոր անհատականություններ են,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀՀԿ 12-րդ համագումարի մասին խոսելիս ասել է Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ ՀՀ նախագահն այն առաջնորդն է, որը կարողանում է լսել քննադատություն և խելացի կարծիքներ ու իրականացնել ոչ միայն իր մտքերը։ Նա շատ է կարևորել այդ հանգամանքը, որովհետև «դժբախտաբար, մեր քաղաքական պատմության և 3-րդ հանրապետության պատմության մեջ եղել են և կան դեմքեր, ովքեր իրենցից խելացի որևէ մեկին չեն պատկերացնում և որոշ չափով տառապում են նաև ինքնասիրահարվածությամբ»։

7or.am