Թուրքիայի ոստիկանությունն ուժով ցրել է կանանց ցույցերը (տեսանյութ)
Թուրքիայի միանգամից մի քանի քաղաքներում կանայք իրենց միջազգային օրվա նախօրեին ցույցեր են անցկացրել, սակայն ոստիկանությունն, ուժ գործադրելով, ցրել է դրանք։
«CNN Turk»–ի փոխանցմամբ՝ բողոքի գործողություններ են իրականացվել Չանքըրում, Իզմիրում և Ստամբուլում։ Առաջին երկու քաղաքներում ուսանողուհիները բողոքի երթ են իրականացրել՝ քրդերին աջակցող լոզունգներ բղավելով։ Ոստիկանությունը ստիպել է ցրվել կանանց օդ կրակելու միջոցով։
Ստամբուլում, «Reuters»–ի փոխանցմամբ, ցուցարարները կանանց և տղամարդկանց իրավահավասարություն են պահանջել՝ անթույլատրելի համարելով կրոնն անձնական կյանքին խառնելը։ ՕՄՕՆ–ի ջոկատները ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ են կիրառել, ձերբակալել առնվազն մեկ կնոջ։

7or.am