2007թ. միանում ես ավազակապետությունը տապալելուն կոչված պայքարին, հայտարարում ես, որ «այս գործը հանգիստ է սիրում», հետո ավազակապետությունը քեզ աքսորում է երկրից, ձեռքիցդ չորով խլում է «Բջնին», եւ ոչ միայն, անցնում ես ընդհատակ, սակայն արագի մեջ բարիշում ես ավազակապետության հետ, թույլ են տալիս երկիր վերադառնալ, բայց խլածը հետ չեն տալիս, երեւի դու էլ չես պահանջում՝ համարելով ավազակապետության դեմ պայքարի վարձք: Հետո սկսում ես խոր ու համապարփակ համագործակցել ավազակապետության հետ: Հասնում է այն աստիճանի, որ ավազակապետության կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանին բարեփոխիչ ես հռչակում, հանդիպումներ ունենում դեռ 2007թ-ից ավազակապետության որջ հռչակված Բաղրամյան 26–ում: Ընթացքում չես մոռանում հայտարարել, որ իրավիճակից դուրս գալու «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ճանապարհ է պետք»: Իսկ հետո ավազակապետության հետ «Ռոսիա Մոլ» առեւտրի կենտրոն ես բացում՝ երեւի քաղաքական առեւտրի տրամաբանության շրջանակներում, հետո... շարունակելի...
Մի օլիգարխի խուճուճ պատմություն

Դերենիկ Մալխասյանի ՖԲ էջից