Լրահոս

30.11.2009 17:20


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպի բարձր լարման տրանսֆորմատորի այրման պատճառով'նոյեմբերի  30-ին ժամը 7.00-ից ջրազրկվել են' Ջրվեժի Մայակ թաղամասի 5 հարկանի N- 1,2,3,7,8,9,27,28 շենքերի' 3-րդ  և բարձր հարկերը,   9 հարկանի N - 4,5,6,7 շենքերի  2-րդ և բարձր հարկերը, իսկ  9 հարկանի ' N 30-42 շենքերը   ջրազրկվել են ամբողջությամբ:

Ներկայումս վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը